• Latest news

Շաքարախտի բուժման երկու նորագույն մոտեցում. բացատրում է մասնագետը

28 նոյեմբերի, 2017  22:40

Վերջին տարիներին գիտնականները շաքարախտի բուժման բազմաթիվ նոր մոտեցումներ են մշակել, որոնցից որոշները շատ արդյունավետ են եղել եւ աշխարհի զարգացած երկրներում արդեն ակտիվորեն կիրառվում են: Դրանցից երկուսի մասին, որոնք Հայաստանում, ցավոք, դեռ չեն կիրառվում,  NEWS.am-ի թղթակցին պատմել է շաքարախտի եւ կլինիկական դեղագործության մասնագետ Հակոբ Անթառամյանը:

Ըստ նրա՝ 2-րդ տիպի շաքարախտն այսօր հաճախ թիրախավորում է պացիենտի ոչ թե ենթաստամոքսային գեղձն, այլ գլխուղեղը, լյարդը, ստամոքսը, մկանները եւ, իհարկե, երիկամները:

SGLT2 ինհիբիտոր

SGLT2 ինհիբիտորները 2-րդ տիպի շաքարախտի բուժման դեղամիջոցների դաս են: SGLT2 – ը երիկամներում գլյուկոզայի ներծծմանը մասնակցող սպիտակուց է: SGLT2 ինհիբիտորները արգելափակում են երիկամներում գլյուկոզայի ներծծումն ու նպաստում օրգանիզմից դրանց դուրս բերելուն՝ դրանով իսկ գլյուկոզայի մակարդակը նվազեցնելով արյան մեջ:

Հակոբ Անթառամյանը նշել է, որ այդ դեղամիջոցը շաքարախտ ունեցողի օրգանիզմից մեկ օրում կարող է դուրս բերել մինչեւ 120մգ հավելյալ գլյուկոզա: Ավելին, նրանք իջեցնում են ճնշումն ու նպաստում ավելորդ քաշի նվազեցմանը, ինչը, որպես կանոն, շաքարախտով հիվանդներին հատուկ է:

Մասնագետը նշել է, որ այդ դեղամիջոցները երիկամներին չեն վնասում, սակայն կարեւոր է, որ պացիենտի երիկամներն առողջ լինեն. այդ դեպքում դրանք կնպաստեն շաքարախտի արդյունավետ վերահսկմանը:

Ըստ Անթառամյանի՝ այդ դեղամիջոցներն արդեն ակտիվորեն կիրառվում են ԱՄՆ-ում: Միակ խնդիրը թանկությունն է. դրանցով բուժումն ամսական շուրջ 400 դոլար արժի:

Ինկրետիններ

Ինկրետինները հորմոնների դաս է, որոնք խթանում են ինսուլինի արտազատումը եւ սննդի ընդունմանն ի պատասխան՝ վերամշակվում են աղիներում: Առողջ մարդկանց մոտ մինչեւ 70 տոկոս ինսուլինի արտազատումը պայմանավորված է հենց ինկրետինների գործունեությամբ, իսկ 2-րդ տիպի շաքարախտ ունեցողների մոտ այն նկատելիորեն ցածր է:

Ինկրետինների ուսումնասիրությունը գիտնականներին այն եզրակացության է բերել, որ դրանք կարելի է կիրառել նաեւ 2-րդ տիպի շաքարախտի բուժման մեջ: Այդ առումով սկզբունքայնորեն կարեւոր են ինսուլինի արտազատման գլյուկոզայից կախված խթանումը եւ գլյուկագոնի արտազատման վրա ճնշումները:

Հակոբ Անթառամյանը նշել է, որ շաքարախտի բուժման երկու մեթսդներն էլ շատ խոստումնալից են թվում եւ կարող են օգնել նվազեցնել շաքարախտից մահացությունների թիվը, ինչպես նաեւ լուծել շաքարախտից բխող խնդիները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է