Ի տարբերություն շատ այլ ուռուցքների՝ ամորձիների քաղցկեղը հանդիպում է երիտասարդ տարիքում՝ 25-35 տարեկան տղամարդկանց մոտ: Հենց այս պատճառով է այդքան կարեւոր, որ բոլոր տղամարդիկ տեղյակ լինեն այս հիվանդության ախտանիշների մասին, որպեսզի այն ժամանակին ախտորոշեն եւ հաջող բուժման հավանականությունը մեծացնեն:
Ամորձիների կարծրացում կամ այտուց
Ամորձիներում ցանկացած ցավոտ կարծրացումները կամ ամորձապարկի այտուցները պետք է տղամարդուն անհանգստացնեն: Ամենեւին պարտադիր չէ, որ դրանց առաջացման պատճառը հենց քաղցկեղը լինի: Բայց եթե ամորձապարկում ինչ-որ տարօրինակություն եք շոշափում, համենայնդեպս բժշկի դիմեք՝ ապահովագրվելը մշտապես ավելի լավ է:
Ցավ եւ անհարմարություն ամորձիում
Ամորձիների քաղցկեղը ոչ միշտ է ախատանիշներ ունենում, այն երբեմն հանդարտ է ընթանում՝ երկար ժամանակ չարտահայտվելով, իսկ երբեմն արտահայտվում է ամորձիների ցավով: Եթե նման ցավ եք զգում, բժշկի դիմեք: Նույնը վերաբերում է շեքի կամ փորի ստորին հատվածի ցավային զգացողություններին:
Ծանրության զգացում ամորձապարկում
Ամորձապարկում ծանրության զգացումը նույնպես կարող է ամորձիի քաղցկեղի ախատանիշ լինել:
Ցավ թիկունքում
Թիկունքի ցավերը կարող են կապված լինել մկանային կամ ողնաշարային խնդիրների հետ: Երբեմն, սակայն, դրանք նաեւ ամորձիների խնդիրներն են ցույց տալիս:
Ծնկերի այտուց
Մեկ կամ երկու ծնկերի այտուցը նույնպես կարող է ամորձիի քացկեղի ախտանիշ լինել, որը չարժի անտեսել: Եթե նման երեւույթի եք բախվել, բժշկի հետ խորհրդակցեք:
Ատիպիկ ախտանիշներ
Ամորձիի քաղցկեղի որոշ ախտանիշներ առաջին հայացքից ոչ մի կապ չունեն ո՛չ ամորձիների, ո՛չ աճուկային հատվածի հետ: Այսպիսի ախատանիշներին են վերագրվում օրինակ, կրծքավանդակում ցավը, հեղձուկը, խորխի կամ լորձի մեջ արյունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր