• Latest news

ԱՄՆ-ում ընտանիքը 4 տարի փորձում է ապացուցել, որ իրենց մահացած ճանաչված դուստրը ողջ է (ֆոտո)

5 փետրվարի, 2018  14:08

2013 թվականի դեկտեմբերի 9-ին 13-ամյա Ջահի Մաքմաթը եւ նրա մայր Նաիլյան եկել էին Օքլենդի մանկական հիվանդանոց, որտեղ պետք է հեռացնեին երեխայի ադենոիդները:

 

Վիրահատությունից կարճ ժամանակ անց Ջահիի մոտ քթից եւ կոկորդից արյունահոսություն է սկսվել, սակայն բուժքույրերը դրան մեծ նշանակություն չեն տվել: Հերթապահ բժիշկներին իրազեկել են, բայց նրանք միջամտությունն անհրաժեշտ չեն համարել: Այդ պահին վիրահատությունը կատարած բժիշկը հերթափոխն արդեն ավարտել էր: Գիշերը աղջկա սիրտը դադարել է գործել: Հաջողվել է նրան վերակենդանացնել, բայց նա գրգռիչներին չի արձագանքել, իսկ էլեկտրաէնցեֆալոգիրը ուղեղի ոչ մի ակտիվություն ցույց չի տվել: Երկու օր հետո Ջահի Մաքմաթի մոտ ուղեղի մահ են արձանագրել:

Քալիֆորնիայի օրենքների համաձայն՝ նման դեպքերում հիվանդին մահացած են ճանաչում, սակայն եւս ինչ-որ ժամանակ արհեստական շնչառության սարքից չեն անջատում, որպեսզի ընտանիքը կարողանա նրան հրաժեշտ տալ: Ջահիի ծնողները տեսել են, որ աղջկա մարմինը տաք է մնացել, եւ նա հազվադեպ շարժվում է (բժիշկները դա բացատրել են «Լազարի էֆեկտով») ու կենսապահովման սարքից անջատելու համաձայնություն չեն տվել: Ըստ որում՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մերժել է Ջահիին արհեստական սնուցման սարքին միացնել՝ վկայակոչելով այն, որ դրանով «միայն կսաստկացնի նրա ողջ լինելու պատրանքը»:

Գործն անվճար ստանձնել է իրեն «առաջադեմ կաթոլիկ» համարող մի փաստաբան: Փաստաբանի խոսքով՝ եթե ինքն զգում է երեխայի սրտի բաբախյունը, ապա նա «լիովին մահացած չէ»: Կրոնական ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիաներից հետո նշանակվել է կողմնակի բժշկական փորձաքննություն: Սթենֆորդի համալսարանի մանկական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի գլխավոր բժիշկ Փոլ Ֆիշերը հաստատել է նախորդ եզրակացությունը՝ Ջահի Մաքմաթը մահացած է: Հանձնարարվել է 6 օրվա ընթացքում աղջկան անջատել արհեստական շնչառության սարքից:

Այդ ժամանակ ընտանիքը աղջկա բուժման համար սկսել է քրաունդֆանդինգային դրամահավաք եւ հասել է Ջահիին հիվանդանոցից տանելու թույլտվության այն բանից հետո, երբ կգրեն նրա մահան վկայականը: Աղջկան (ում պաշտոնապես մահացած են համարել) տեղափոխել են Նյու Ջերսիի հիվանդանոց՝ Ամերիկայի 2 նահանգներից մեկը, որտեղ հիվանդների հարազատները կարող են վիճարկել ուղեղի մահվան պատճառով մահվան արձանագրումը, եթե դա հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Ջահիի կենսագործունեությունը պահպանելու որոշումը բժշկական էթիկայի տեսանկյունից խստորեն քննադատել են շատ փորձագետներ, իսկ աղջկան արհեստական սնուցման սարքին միացնել համաձայնված բժշկին գործընկերները դատապարտել են այն պատճառով, որ նա «դիակն է վիրահատել»:

Մի քանի ամիս հետո Ջահիի մարմինը, ինչպես հայտնում է The New Yorker-ը, սկսել է ավելի լավ տեսք ունենալ, եւ նա սկսել է արձագանքել մոր հրամաններին՝ նրա խնդրանքով շարժել ձեռքը կամ ոտքը: Շուտով աղջկա մոտ սկսել են վագինալ արյունահոսություններ, որոնք, ըստ որոշ նշանների, դաշտան էին հիշեցնում՝ այսինքն՝ պրոցես, որն անհնար էր առանց հիպոթալամուսի մասնակցության (ուղեղի հատված, որը կառավարում է էնդոկրին համակարգը):

Չնայած դրան, 2014 թվականի օգոստոսին Ջահի Մաքմաթին հիվանդանոցից դուրս են գրել՝ հերթական անգամ արձանագրելով, որ նրա ուղեղը մահացած է: Ընտանիքը նրան տուն է տարել, բնակարան, որն ընտանիքը ստիպված էր վարձել Նյու Ջերսիում: Աղջկան բուժքույրերի մասնագիտական խնամքի դիմաց վճարում էին բժշկական ապահովագրությամբ, Մաքմաթին անծանոթ մարդիկ Change.org-ում ստորագրահավաք էին կազմակերպել՝ կոչ անելով դադարեցնել դրա համար հարկատուների փողերը ծախսել:

Միեւնույն ժամանակ Ջահիի դեպքով հետաքրքրվել է Ուղեղի հետազոտությունների միջազգային ֆոնդը եւ Կուբայի Կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի միության ղեկավարը, որն ավելի քան 20 տարի նվիրել է ուղեղի մահվան հետազոտություններին: Անցկացված ՄՌՏ-ն ցույց է տվել, որ աղջկա ուղեղի զգալի հատվածները չեն փոփոխվել: Դրանից բացի, բժիշկն արձանագրել է, որ նա մոր ձայնին արձագանքում է՝ նրա մոտ սրտի զարկերի ռիթմը փոխվում է, ինչը չի կարող պատահել մահացած ուղեղով հիվանդի դեպքում: Այս եզրակացության հիման վրա Մաքմաթների ընտանիքը փորձել է Քալիֆորնայի իշխանություններից հասնել նահանգ վերադառնալու եւ տանը աղջկան բուժելու թույլտվության, սակայն նրան մերժել են:

Նիլյա Մաքմաթը մոտ 50 տեսանյութ է նկարահանել, որոնցում դուստրն արձագանքում է հրամաններին, նույնիսկ բարդ ձեւակերպված: Օրինակ. «Երբ զայրանում ես, ո՞ր մատդ ես ցույց տալիս»:

Ուղեղի մահվան խնդիրը հետազոտող Ալան Շյումոնը եզրակացրել է, որ հրամանին ի պատասխան այս շարժումները չեն կարող պատահական համընկնում լինել: Չնայած նրա ներկայությամբ (Շյումոնը 6 ժամ անձամբ է հետեւել աղջկան) Ջահի Մաքմաթը հրամաններին ոչ մի կերպ չի արձագանքել: Նյարդաբան Ջեյմս Բերնաթը, որը մասնակցել է ուղեղի մահվան տեսության ստեղծմանը,  տեսանյութերի ձեւով ապացույցների վերաբերյալ հոռետեսորեն է արտահայտվել: Ջահի Մաքմաթի պատմությունը էթիկական բուռն բանավեճեր է առաջացրել այն մասին, թե արժի արդյոք ուղեղի մահը մարդու մահ համարել: Այս կոնցեպցիան ինքը հայտնվել է միայն 60-ականներին՝ արհեստական շնչառության սարքերի հայտնվելու հետ միասին (մինչ այդ մահն արձանագրում էին սրտի զարկերը դադարելիս, իսկ թոքերի արհեստական օդափոխության դեպքում սիրտը շարունակում է բաբախել):

Աղջկա ծնողները 2015 թվականից հիվանդանոցի հետ դատական վեճերի մեջ են, որտեղ հեռացրել են աղջկա ադենոիդները, եւ փորձում են ապացուցել, որ Ջահի Մաքմաթը ողջ է: Դրանում համոզված են նրա ընտանիքի բոլոր անդամները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է