• Latest news

Լիցենզիա չունեցող բժիշկը տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով է վարակել

8 փետրվարի, 2018  12:54

Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում բժիշկ ներկայացող տղամարդը տասնյակ մարդկանց ՄԻԱՎ ինֆեկցիայով է վարակել: Որոշ տեղեկություններով՝ տղամարդու գործողությունների հետեւանքով տուժել է 21 մարդ, այլ տեղեկություններով՝ վարակվածները 33 մարդուց պակաս չեն:

Ռաջենդր Յադավ անունով տղամարդը բժշկական ծառայություններ մատուցելու թույլտվություն չի ունեցել, սակայն ներկայացել է որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ եւ իր ծառայության դիմաց առավել քան համեստ գումար է վերցրել՝ ընդամենը հնդկական 10 ռուփի: Հիվանդները հաճույքով են նրան դիմել, քանի որ աղքատ գյուղում մարդիկ նորմալ բժշկի դիմելու փող չունեին:

Յադավը հիվանդներին բուժել է ամենատարածված հիվանդություններից՝ մրսածություն, հազ, աղիքային խանգարումներ: Ըստ որում՝ նա ոչ միայն դեղեր է նշանակել, այլ նաեւ անձամբ է միջամտություններ կատարել, ինչն էլ մեծ մասամբ բերել է ինֆեկցիայի տարածմանը. Յադավը նույն ներարկիչները եւ ասեղները բազմակի է օգտագործել՝ բնականաբար դրանք չախտահանելով:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, հաղորդելով տեղի բնակչության զանգվածային ՄԻԱՎ-ով վարակվելու մասին, չի հաղորդել, թե ինչպես է հայտնի դարձել «բժշկի» հանցավոր գործողությունների մասին։ Պաշտոնյաները միայն հայտնել են նրա գործունեության արդյունքների մասին՝ ներկա պահին հաստատվել է Ռաջենդր Յադավի 21 հիվանդների վարակվելու հանգամանքը, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանք ավելի շատ են։ Վարակակիրների տարիքը 6-70 տարիքային սահմաններում է տատանվում։ Գյուղում ապրող ընտանիքներից մեկում պարզվել է, որ վարակվել են ընտանիքի բոլոր 6 անդամներն էլ։

Կեղծ բժշկին հաջողվել է թաքնվել իրավապահ մարմիններից։ Այժմ նա հետախուզման մեջ է։

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հիվանդը վարակվում է առանց լիցենզիայի աշխատող բժշկի գործողություններից։ Նման մի դեպք տեղի էր ունեցել նաեւ Կամբոջայում։ Այնտեղ չարագործի զոհերն էին դարձել ավելի քան 100 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել