• Latest news

Ինչո՞ւ նախաճաշին չի կարելի մրգահյութ խմել

10 փետրվարի, 2018  10:30

Քաղցած ստամոքսին մրգային հյութեր խմելը շատ վատ գաղափար է, վստահեցնում են Փրիսթոնի համալսարանի մասնագետները։ Նրանց խոսքով՝ դա ծանրաբեռնում է մարսողական համակարգը ու կարող է խախտել աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան, ինչը բնականաբար շատ վնասակար է առողջության համար։

Մրգային հյութում շատ ֆրուկտոզա կա, որը երկարատեւ քաղցից հետո (օրինակ գիշերվանից հետո, երբ մարդը ոչինչ չի կերել) օրգանիզմը չի կարողանում ամբողջովին վերամշակել ու յուրացնել ու որը արագ հասնում է բարակ աղիներին, որտեղ շփվում է օգտակար բակտերիաների հետ։ Այդ բակտերիաները կարեւոր դեր են կատարում մետաբոլիզմում ու օրգանիզմի իմունային պաշտպանության հարցում, սակայն դրանք ունակ չեն վերամշակել շաքար։

Հենց այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ չեն տալիս նախաճաշին գործածել մթերքներ, որոնք պարունակում են շատ շաքար/ֆրուկտոզա, այդ թվում մրգային հյութեր։ Եթե մարդը շատ է ուզում քաղցր բան ուտել կամ խմել, մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշից հետո փոքր քանակությամբ քաղցրավենիք ուտել։

Ընդունված է համարել, որ միայն լյարդն է զբաղվում շաքարի վերամշակումով։ Բայց դիտարկումները վկայում են այն մասին, որ ավելի քան 90 տոկոս ֆրուկտոզան վերամշակվում է բարակ աղիներում։ Եթե ֆրուկտոզան գործածվում է ուտելուց հետո, ապա բարակ աղիները ավելի լավ են կարողանում վերամշակել այն, ինչը միկրոֆլորան փրկում է հնարավոր բացասական հետեւանքներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է