• Latest news

Նոր տնային ԴՆԹ թեստը կարող է երեխայի մոտ 193 հիվանդություն հայտնաբերել

14 փետրվարի, 2018  17:28

Sema4 ընկերության նոր ԴՆԹ թեստը կարող է նորածինների մոտ հայտնաբերել 193 ժառանգական հիվանդություններ՝ ներառյալ անեմիան, էպիլեպսիան եւ նյութափոխանակության խանգարումները: Ըստ որում՝ այն կարելի է անցկացնել նույնիսկ տնային պայմաններում: Սա թույլ կտա վաղ փուլերում հաղթահարել մեծ թվով բնածին հիվանդություններ, հայտնում է New Atlas-ը:

Ներկայումս ԱՄՆ-ում նորածիններին սքանավորում են 34 գենետիկ հիվանդությունների առկայությունը ստուգելու համար: Sema4 Natalis-ի նոր թեստը թույլ է տալիս 193 հիվանդություն հայտնաբերել եւ նախազգուշական միջոցառումները ժամանակին ձեռնարկել: Դրա համար անհրաժեշտ է նորածնից ԴՆԹ նմուշ վերցնել այտի ներքին մակերեւույթից քսուքի միջոցով եւ այն փոստով Sema4 ուղարկել: Գեների անալիզի համար թեստն օգտագործում է ԴՆԹ-ի սեքվենիրացում՝ հաջորդ սերնդի տեխնոլոգիայի ճշգրտությամբ: Հաղորդվում է, որ թեստը կարելի է անցկացնեկ մինչեւ 10 տարեկան երեխաների շրջանում:

«Սովորաբար ընտանիքներն անսպասելի են տեղեկանում բնածին արատների մասին, եւ երբ հայտնվում են առաջին ախտանիշները, դրանց բուժումը ուշ է լինում,- ասում է Sema4-ի ղեկավար Էրիկ Շադտը: - Բժշկության եւ գիտության ձեռքբերումների շնորհիվ, մենք հիմա կարող ենք երեխաներին ստուգել գենետիկ հիվանդությունների ավելի լայն շրջանակ հայտնաբերելու համար: Երբեմն հիվանդության ընթացքը կարելի է փոխել սովորական վիտամինների միջոցով, եթե դա արվի շատ վաղ փուլում»:

Թեստը նաեւ թույլ է տալիս սքանավորել 10 գեներ՝ բժիշկների կողմից նշանակվող 38 առավել տարածված դեղեր ընդունելիս կողմնակի էֆեկտների առկայությունը ստուգելու համար: Քննդատներն, ի դեպ, պնդում են, որ թեստերը միայն հվանդության հանդեպ հակվածության առկայությունն են հայտնաբերում, որը կարող է եւ չզարգանալ: Արդյունքում՝ սա ոչ անհրաժեշտ թեստերի անցկացման, դեղերի գնման եւ ծնողների նյարդայնության մեծացման է բերում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեվիճակի վրա: Մինչդեռ, Sema4-ն առաջարկում է գենետիկայի անվճար խորհրդատվություն, որը մտնում է 650 դոլար արժեքով թեստի մեջ: Ընկերության կարծիքով՝ սա թույլ կտա ծնողներին ճիշտ ուղղորդել:

Չնայած նորածինների ԴՆԹ թետավորման շուկան բուռն զարգանում է, այն դեռեւս պետք է պաշտոնապես բժիշկները թույլ տան, որպեսզի ծնողներն արդյունքների դեմ մենակ չմնան: Sema4-ում յուրաքանչյուր պատվեր ստուգում է անցնում է բժշկի կողմից, որպեսզի համապատասխանի ԱՄՆ օրենսդրությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է