• Latest news

Ալկոհոլը եւ սուրճը կօգնեն ապրել մինչեւ 90 տարի. ուսումնասիրություն

21 փետրվարի, 2018  22:37

Ալկոհոլը մինչեւ 90 տարի ապրելու միջոցներից մեկն է: Ընդ որում՝ արդյունավետության առումով այն գերազանցում է կանոնավոր մարզանքներին, հաստատել են գիտնականները:

15 տարի տեւած 90+ հետազոտության ընթացքում նյարդաբան Կլաուդիա Քավասի եւ բժշկական գիտությունների դոկտոր Մարիա Կորադայի ղեկավարությամբ բժիշկների խումբը հետեւել է տարեց մարդկանց՝ փորձելով պարզել, թե որ կենսաձեւը, սովորություններն ու սննդային նախասիրություններն են օգնում հատել երկարակեցության շեմը: Որոշ եզրակացություններ չափազանց անսպասելի էին:

Պարզվել է, որ չափավոր օգտագործման դեպքում ալկոհոլն իսկական էլիկսիր է: Օրական 2 բաժակ գարեջուրը կամ գինին նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը 18 տոկոսով, իսկ օրական 15-45 րոպե ֆիզիկական վարժությունները՝ ընդամենը 11 տոկոսով:

Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի տարեկան ժողովի ժամանակ Քավասը նշել է, որ դեռ չի կարող բացատրել այս ֆենոմենալ երեւույթի պատճառները:

Մի քանի ավելորդ կիլոգրամը եւս զարմանալիորեն օգատակար է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց ծոռներին: Մինչեւ 90 տարեկանը մահանալու վտանգը ոչ մեծ ավելորդ քաշով 70-ամյա մարդկանց մոտ (խոսքը ճարպակալման մասին չէ) 3 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց բարեկազմ հասակակիցների մոտ:

Սուրճը երկարակեցության մեկ այլ էլիքսիր է: Օրական երկու բաժակ անուշահոտ խմիչքը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը 10 տոկոսով:

Եւ, վերջապես, հոբբին. եթե մարդը հետաքրքրություն ունի եւ ծերության հասակում տրամադրում է այդ զբաղմունքին օրական առնվազն 2 ժամ, ապա նրանց երկար ապրելու հանականությունն ավելանում է 21 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է