• Latest news

Դեղերի դեղատոմսով բացթողումը կարող է բերել ստվերային շրջանառության մեծացման. իրավապաշտպան

23 փետրվարի, 2018  13:39

Նոր կարգը, որի համաձայն Հայաստանում դեղերի մեծ մասը դեղատներից բաց կթողնվեն միայն բժշկի դեղատոմսով, կարող է բերել ստվերային շրջանառության մեծացման, պնդում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ մարդկանցից շատերը այլ երկրներից բերված դեղեր «կպաշարեն»: Սա, իհարկե, մեծ վտանգներ է պարունակում, քանի որ պահման պայմանների խախտման դեպքում շատ դեղամիջոցներ կարող են արդյունավետությունը կորցնել: Դրանից բացի, շատ դեղատներ կսկսեն «լեւի» դեղեր ստանալ ու առանց դեղատոմսի վաճառել: Պիպոյանի խոսքով՝ այս ամենը շատ վտանգավոր է. եթե ցանկացած այլ ոլորտում ստվերային շրջանառությունը վնաս է հասցնում երկրի տնեսությանը, ապա դեղերի ոլորտում լուրջ վտանգներ է պարունակում նաեւ մարդկանց առողջության համար:

Պիպոյանի խոսքով՝ Առողջապահության նախարարության վերջին նախաձեռնությունների նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը առաջին հերթին կապված է վերջինի սխալ քայլերի հետ: Այսպես՝ բոլորը հասկանում են, որ Հայաստանում ծխելու դեմ պայքարը պարզապես անհրաժեշտ է, սակայն ԱՆ առաջարկած օրինագծերը այնքան էլ համարժեք չեն, ուստի բացասական վերաբերմունք են առաջացնում նունիսկ ծխելու կատաղի հակառակորդների շրջանում: Նույնը կարելի է ասել նաեւ այլ ոլորտների մասին՝ քաղցկեղի դեմ պայքարը ճիշտ գործ է, սակայն, Պիպոյանի կարծիքով, ԱՆ-ն իր սխալ աշխատանքով երկրի բնակչությանը տրամադրեց Գարդասիլի պատվաստման դեմ:

Պիպոյանի խոսքով՝ նույն բանը տեղի է ունենում դեղերի ոլորտում. դեղամիջոցների շրջանառությունն, իհարկե, ավելի լուրջ կարգավորման կարիք ունի, սակայն պետք է մեծ թվով նախապատարստական աշխատանքներ կատարել, պետք է ուենալ հստակ գործող համակարգ, եւ միայն հետո սկսել դեղերը բաց թողնել միայն դեղատոմսերով: Ավելին՝ պետք է ունենալ իսկապես գործող տեսչություն, որը կզբաղվի դեղատներում ժամկետանց դեղամիջոցների եւ անհայտ ծագման դեղերի հայտնաբերմամբ: Մինչդեռ, Պիպոյանի կարծիքով, առայժմ նման տեսչությունը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ նրա աշխատանքի արդյունքը ոչ ոք չի տեսել:

Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը, մարտի 1-ից հետո (հենց այս օրը ուժի մեջ կմտնի նոր կարգը) Հայաստանում քիչ բան կփոխվի, քանի որ խոսակցությունները մի բան են, իսկ աշխատանքը՝ միանգամայն այլ բան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է