• Latest news

Կանանց ավելորդ քաշը կարող է կապակցված լինել վտանգավոր խանգարման հետ

9 մարտի, 2018  21:27

Որովայնի մասում ճարպային կուտակումների առկայությունը կարող է կապակցված լինել տագնապալի խանգարումների զարգացման հետ, ու դա հատկապես վերաբերում է միջին տարիքի կանանց, հայտնում է Eurekalert-ը՝ վկայակոչելով The North American Menopause Society ամսագիրը։

Հայտնում են, որ մասնագետները վերլուծել են Լատինական Ամերիկայի ավելի քան 5500 կանանց մասին տվյալները։ Կամավորների միջին տարիքը կազմել է մոտ 49 տարեկան։ Նրանց շրջանում հետդաշտանադադարի տարիքի կանայք 58 տոկոս են կազմել։

Ընդ որում՝ կանանց ավելի քան 60 տոկոսը հայտնել է տագնապային խանգարումների ախտանշանների մասին։ Հիմնականում դրանք դրսեւորվում են գեր կանանց մոտ։

Միջին տարիքի կանանց մոտ արձանագրվել է անհանգիստ հոգեվիճակի հաճախության ավելացում։

Դաշտանադադարի հյուսիսամերիկյան միության մասնագետների կարծիքով՝ դա, ըստ երեւույթին, էստրոգեն հորմոնի մակարդակի նվազման արդյունք է, որը նյարդային բջիջները պաշտպանում է վնասվածքներից։

«Հորմոնների փոփոխությունները, որոնք կարեւոր դեր են կատարում ուղեղի գործունեության մեջ, կարող են կապակցված լինել թե՛ անհանգստության զարգացման, թե՛ ավելորդ քաշի առաջացման հետ, նաեւ ազդել ճարպի բաշխման վրա։ Նոր հետազոտության արդյունքները արժեքավոր տեղեկություններ են տալիս բժիշկներին, որոնք աշխատում են միջին տարիքի կանանց հետ։ Վերջինների գոտկատեղի չափերը կարող են լավ ցուցիչ լինել՝ տագնապային խանգարումով հիվանդներին շուտ հայտնաբերելու համար»,- ասել է NAMS-ի գործադիր տնօրեն Ջոան Պինկերտոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել