• Latest news

Վրաստանում հղիները կկարողանան  բժշկի մոտ 8 անվճար զննում անցնել

9 մարտի, 2018  13:06

Վրաստանում բժիշկներին հղիների անվճար այցելությունների թիվը 4-ից կդառնա 8: Այս մասին հայտնել է Վրաստանի Աողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Լրացուցիչ 4 անվճար այցելություններից կարող են օգտվել այն կանայք, որոնց հղիությունը գրանցվել է 2018 թվականի փետրվարի 1-ից:

Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիան», պետությունը մինչեւ հիմա ֆինանսավորում էր շրջանային պոլիկլինիկայում գինեկոլոգի մոտ հղիների 4 խորհրդատվությունը եւ մի շարք անալիզներ, որոնք կատարվում էին 4 փուլով՝ 13-րդ, 18-20-րդ շաբաթներին եւ երկու անգամ՝ 30-րդից 38-րդ շաբաթներին:

Նոր ժամանակացույցի համաձայն՝ հղիներն անվճար խորհրդատվությունները կարող են ստանալ հղիության 13-րդ, 26-րդ, 30-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ եւ 40-րդ շաբաթներին:

Այցելությունների ընթացքում կանայք կարող են հանձնել արյան ու մեզի անվճար ընդհանուր անալիզներ, ստուգել սպիտակուցի մակարդակը, հանձնել ՁԻԱՀ-ի, հեպատիտի, սիֆիլիսի թեստեր, պարզել արյան ռեզուսը, նաեւ էխոսկոպիա անել պտղի կառուցվածքային անոմալիաները բացառելու համար։

Ծրագիրը հասանելի է բոլոր կանանց համար, որոնց հղիությունը անցնում է Վրաստանում։ Պետությունից օգնություն ստանալու համար մինչեւ հղիության 13-րդ շաբաթը անհրաժեշտ է հաշվառման կանգնել կլինիկայում, որը ներառված է ցանկում։

Ծննդատունը, որտեղ անցնելու է ծննդաբերությունը, Վրաստանում հղի կանայք իրենք են ընտրում։ Պետությունը վճարում է բնական ծննդաբերության ծախսերի մի մասը, հատկացնելով 500 լարի (200 դոլար), իսկ կեսարյան հատման համար՝ 800 լարի (320 դոլար)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել