• Latest news

Քլիվլենդի վերարտադրողության կլինիկայում խափանման պատճառով կարող էր ոչնչացվել ավելի քան 2000 ձվաբջիջ եւ սաղմ  

10 մարտի, 2018  21:06

Անցած շաբաթ՝ հանգստյան օրերին տեխնիկական անսարքությունը հանգեցրել է ջերմաստիճանի բարձրացման Քլիվլենդ քաղաքում տեղակայված վերարտադռողության կլինիկայում եւ սպառնալիքի տակ դրել ավելի քան 2000 սառեցված  ձվաբջջի եւ սաղմի կենսունակությունը։

Կլինիկան կապ է հաստատել 700 հիվանդի հետ, տեղեկացնելով, որ սառեցված ձվաբջիջները եւ սաղմերը, հնարավոր է, կենսունակ չլինեն:

Հայտնի է, որ ձվաբջիջները պահպանվում են կրիոգեն սարքում, հեղուկ ազոտով լցված ռեզերվուրաներում։ Պահեստները գտնվում են տեսահսկողության ներքո եւ դրանց վրա ազդանշանային համակարգ է տեղադրված: Հիվանդանոցում  հայտարարել են, որ դեռեւս չգիտեն՝ ինչն է համակարգի խափանման պատճառ դարձել, իրականացվում է հետաքննություն։ 

ԶԼՄ-ները հայտնել են, որ կլինիկայի կորուստները կարող են հսկայական լինել՝ մեկ կնոջ  ձվաբջջի սառեցումը արժենում է մոտ 10.000 դոլար: Բացի այդ, հիվանդները վճարում են ձվաաբջջի պահման համար:

Ընդ որում, ձվաբջիջների եւ սաղմերի կենսունակությունը պարզելու միակ միջոցը դրանց հալեցումն ու փոխպատվաստումն է, հաղորդել են կլինիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել