Քաղցած մնալն ուղեղն առողջ է պահպանում

13 մարտի, 2018  18:07

Ճարպերի ցածր եւ կալորիաների ոչ մեծ պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը խոչընդոտում է կենտրոնական նյադային համակարգի ծերացմանը: Այսպիսի եզրակացության են հանգել Նիդերլանդների Գրոնինգենի գիտնականները, որոնք նաեւ ապացուցել են, որ նիհարելու համար ֆիզիկական վարժությունները պակաս արդյունավետ են, քան սննդակարգը: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Frontiers in Molecular Neuroscience ամսագրում:

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ծերանալը եւ ճարպակալումն ուղեկցվում են ուղեղի հատուկ հատվածներում քրոնիկական բորբոքային պրոցեսներով, ներառյալ հիպոթալամուսը, կոշտուկավոր մարմինը եւ ուղեղի թաղը՝ կազմված սպիտակ նյութից: Գլխավոր դեր է կատարում միկրոգլիան՝ իմունային համակարգի բջիջները (մակրոֆագերը), որոնք մասնակցում են օտար ագենտների եւ մահացած բջիջների քայքայմանը եւ կլանմանը:

Գիտնականները 6-ամսական կամ 2 տարեկան մկներին կերակրել են ճարպերի կա՛մ մեծ, կա՛մ ցածր պարունակությամբ սննդակարգով: Ըստ որում՝ ավելի ծեր կրծողներին տվել են կալորիաների ցածր պարունակությամբ կեր կամ նրանց համար ապահովվել է վազքանիվին հասանելիությունը: Պարզվել է, որ ուղեղում ծերացման եւ ճարպակալման հետ կապված միկրոգլիայի ակտիվությունը նվազեցնելու ամենաարդյունավետ մեթոդը եղել է ճարպերի եւ կալորիաների ցածր պարունակությամբ սննդակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի