Անծանոթ կնոջ զգեստի լուսանկարի տակ խրախուսական գրառումը օգնել է փրկել քաղցկեղով հիվանդ տղային (ֆոտո)

14 մարտի, 2018  19:45

Համացանցի օգտատերերը բազմազավակ հորն օգնել են փող հավաքել իր երեխաներից մեկի բուժման համար, երբ նա պատասխանել է պատահական հաղորդագրության եւ հռչակավոր դարձել:

Ինչպես հայտնում է Bored Panda-ն, Տոնին մարտի սկզբին iMessage-ում ստացել է շքեղ զգեստով անծանոթ կնոջ լուսանկար:

Նա ի պատասխան գրել է. «Կարծում եմ, որ այս հաղորդագրությունը մեկ ուրիշի համար էր նախատեսված: Կինս տանը չէ, այնպես որ՝ չեմ կարող նրա կարծիքն իմանալ, բայց իմ երեխաները եւ ես կարծում ենք, որ դուք այս զգեստով շշմեցուցիչ տեսք ունեք: Դուք պետք է դրանով ներկայանաք հանրությանը»: Իր բառերը հաստատելու համար տղամարդը աղջկան է ուղարկել իր 5 երեխաների լուսանկարը՝ որպես հավանության նշան վեր պարզած բթամատներով:

Զվարճալի պատմությունն ակնթարթորեն համացանցում վարակիչ է դարձել, իսկ անծանոթների նամակագրությամբ գրառումը հազարավոր լայքեր ու վերագրառումներ է ունեցել:

Որոշ ժամանակ անց @_Hedge անունով օգտատերը գրառման մեկնաբանություններում նշել է, որ Կայզլեր անունով 6-րդ երեխան լուսանկարում բացակայում է, քանի որ լեյկեմիայի դեմ բուժում է ստանում: Գրառմանը կցված էր նաեւ նվիրատվությունների համար էջին հղումը:

Հաշված օրերի մեջ սրտացավ մարդիկ ավելի քան 30 հազար դոլար են նվիրաբերել Կայզլերի բուժման համար, ըստ որում՝ բարեգործական արշավի նպատակով նշված էր 10 հազար դոլար թիվը: «Սա ավելի շատ է, քան ինքներս ներդրել ենք վերջին 2 տարում: Սա զարմանալի է»,- հայտարարել է Տոնին լրագրողների հետ զրույցում: Նա հավելել է, որ այս ամբողջ ընթացքում աշխատել է, սակայն վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել:

Տոնիի խոսքով՝ իր որդին մեկ տարուց ավելի բուժվում է: Նա  արդեն քիմիաթերապիայի մեկ կուրս է անցել: Բժիշկներն ասում են, որ նա առողջանալու լավ հնարավորություններ ունի:

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ