• Latest news

Սմարթֆոնները բացասաբար են ազդում մարդու ինտելեկտի վրա

5 մայիսի, 2014  14:54

Չափից շատ «խելացի» հարմարանքները մարդկու կյանքում վնասում են նրա առողջությանը։ Դրանք լրջորեն ազդում են ուղեղի վրա, հաղորդում է  Medical Daily-ին։

Սկսենք նրանից, որ GPS սարքը ազդում է հիպոկամպի զարգացման վրա։ Մակգիլի համալսարանի հետազոտողները բացատրել են, որ կան երկու հիմնական եղանակներ ամբողջ աշխարհով ճանապարհորդելու համար։ Տարածական նավիգացիայի մեթոդը օգտագործում է ուղենիշներ եւ տեսողական հուշումներ ՝ մտավոր քարտեզներ ստեղծելու համար, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ա) որտեղ եք դուք գտնվում եւ բ) ինչպես կարող եք գնալ այնտեղ, ուր ցանկանում եք։  Խթան-արձագանք նավիգացիոն մեթոդը սահմանված ուղղությամբ ճանապարհորդություն է, որն ապահովում է GPS նավիգացիոն համակարգը։

Հետազոտողները հասուն մարդկանցից կազմված (GPS օգտագործող եւ դրանից երբեք չօգտված) երկու խմբի կատարել են ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։ Նրանք պարզել են, որ այն մասնակիցները, ովքեր արդեն ճանապարհորդել են տարածական նավիգացիայի եղանակով, ավելի ակտիվ են եղել եւ ունեցել են առավել մեծ ծավալի գորշ նյութ հիպոկամպում՝ համեմատած GPS օգտագործողների։

Ինտերնետում կամ այլ տեխնիկական սարքերում պատասխաններ որոնելը բավականին հեշտ է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մենք ավելի լավ հիշում եւ մտապահում ենք այն պատասխանները, որոնք գտնելու համար տանջվել կամ ջանքեր ենք թափել, եւ ոչ նրանք, որոնք  պարզապես դուրս ենք բերել։

Տեսախաղերը, հեռուստատեսությունը, Facebook-յան էջի թարմացումը, համակարգչով սնունդ պատվիրելը... այս նորագույն տեխնոլոգիաները օգնում են մեզ շատ ավելի պասիվ դառնալ, ինչն իր հերթին վնասում է մեր մարմնին ու մեր թանկագին ուղեղի աշխատանքին։

Ապացուցված է, որ մարմնամարզությունը օգնում է ուղեղին ստեղծել նոր նյարդային կապեր։ Ինտերնետը կարող է բարձրացնել մեր ուղեղի որոշ ոլորտների միջեւ կապերը, բայց նստակյաց ապրելակերպն էլ իր հերթին դժվարեցնում է դրանց ձեւավորումը։ Քանի որ մեր՝ տեխնոլոգիաներին կապվածության պատճառով, մենք ավելի քիչ ենք տեղաշարժվում, սրտի զարկերի հաճախականությունը աճում է, եւ ավելի քիչ թթվածին է հասնում ուղեղ։

Տեխնոլոգիաները առանց փոխհատուցման ոչինչ չեն անում. ինչքան էլ ձանձրալի թվա, բայց  դա է միակ պարզ ճշմարտությունը։  Հոգեբան Պատրիցիա Գրանֆիլդը նկատել է, որ մեր օգտագործած ցանկացած էկրանային տեխնոլոգիա՝ այդ թվում նաեւ տեսախաղերը, իհարկե, մեծացնում են մեր տեսողական-տարածական հմտությունները, բայց միայն ի հաշիվ այլ մտավոր կարողությունների՝ այդ թվում քննադատական մտածողության, գիտելիքների ձեռքբերման եւ երեւակայության: Science ամսագրում հրապարակված իր հոդվածում  Գրանֆիլդը նշել է, որ ընդհանուր առմամբ, ժամանակակից տեխնոլոգիաները թուլացնում են տեղեկատվության խորը վերամշակման մեր ունակությունը, որն ի հայտ է գալիս ընդարձակ տեքստեր ընթեցելիս։

Ինչպե՞ս եք վատնում Ձեր ժամանակը ինտերնետում։ Անցնում եք հղումից հղում, ստուգում Ձեր էլեկրոնային նամակները, սպասում Ձեր էջի ներբեռնմանը. այսինքն՝ դուք միաժամանակ կատարում եք բազմաթիվ գործողություններ։ Ցավոք, այս ամենը բազմազբաղություն է, որով ձեր ուղեղը հեշտությամբ մտացրվում է։ Ինչպես պատմում է Նիկոլաս Կարը, Սթենֆորդի հետազոտողները մի խումբ մարդկանց, ովքեր միաժամանակ կատարում են չափից շատ  գործողություններ համակարգչով, ինչպես նաեւ մեկ այլ խմբի, ովքեր քիչ գործողություններ են կատարում, տվել են մի քանի ճանաչողական թեստեր։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր մշտապես բազմաթիվ առաջադրաքներ են կատարում համակարգչով, հեշտությամբ են շեղվում ու ավելի քիչ են կարողանում վերահսկել իրենց աշխատանքային հիշողությունը եւ ավելի քիչ են կարողանում կենտրոնանալ իրենց խնդիրների վրա։

Այնուամենայնիվ, այդ խախտումները ամբողջ կյանքի համար չեն։ Եթե դուք ցանկանում եք փոխել ձեր ուղեղի կարգավիճակը, պարզապես Ձեր ժամանակի մեծ մասը տրամադրեք այլ գործողությունների։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կլինեն նոր տեխնոլոգիաներ եւ ժամանցային միջոցներ, որոնց վրա դուք կցանկանաք վատնել Ձեր ժամանակը։ Պետք է միշտ հիշել ամենակարեւորը՝ ժամանակը պետք է խելացի օգտագործել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll