• Latest news

Օմբուդսմենը ԱՆ–ի կողմից օպտիմալացվող հոգեբուժական հաստատությունները գերբնակեցված է համարում

21 մարտի, 2018  19:10

Հոգեբուժության ոլորտում օպտիմալացումը ուսումնասիրման առարկա չի եղել, սակայն մենք մտահոգություններ ունենք, որ դրա հետեւանքով իրավիճակը կարող է վատթարանալ հոգեբուժական հաստատությունների գերբնակեցվածության իմաստով: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են հարաբերակցվում իր գրասենյակի հայտնաբերած հոգեբուժության խնդիրները այս ոլորում Առողջապահության նախարարության բարեփոխումների հետ:

Նա հավելեց, որ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» զեկույցը կազմելիս օպտիմալացման հարցը չի դիտարկվել, այս պատճառով ավելի կոնկետ գնահատականներ տալ չի կարող, սակայն մտահոգություններ կան:

Զեկույցը ներկայացնելով՝ Արման Թաթոյանը լրագրողներին հայտնեց, որ գերբնակեցվածությունը Հայաստանի հոգեբուժական հաստատությունների համար արդիական խնդիր է:

Նա նշեց, որ այստեղ ընտրվել է գերբնակեցվածության գնահատման սխալ սկզբունք: Օրինակ՝ քրեակատարողական հաստատությունում այս ցուցանիշը գնահատվում է մեկ մարդուն 4 քառ.մետր հաշվարկով: Հոգեբուժական հաստատությունները հիմք են ընդունում մահճակալների թիվը, եւ դեպքեր կան, երբ հիվանդներն անձնական տարածք ուղղակի չունեն. մեկ հիվանդասենյակում 50 մահճակալ կա, ըստ որում՝ մահճակալներն ուղղակի դռան տակ են դրված: Բայց եթե հիվանդների թիվը չի գերազանցում նորմատիվներով սահմանված մահճակալների թիվը, ապա կլինիկան ոչ մի խախտում չի կատարել, հավելեց մարդու իրավունքների պաշտպանը: «Այս պատճառով մենք առաջարկում ենք սկզբունքորեն փոխել գերբնակեցվածության գնահատման մեթոդը: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն առաջարկում է հոգեբուժական կազմակերպությունների համար ընդհանուր հիվանդասենյակներում հաստատել մեկ հիվանդի համար 6 քառ.մետր տարածք նորմը»,- ասաց նա

Արման Թաթոյանը որպես գերբնակեցվածության հետեւանք նշեց այն փաստը, որ, օրինակ, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում մահճակալները դրված են նաեւ հանգստի սենյակում, որը նախատեսված է բոլոր հիվանդների համար:

Օմբուդսմենի խոսքով՝  հիվանդների կենցաղի եւ պահման պայմանների հետ կապված շատ խնդիրներ կան: Օրինակ՝ որոշ կլինիկաներում, մասնավորապես՝ «Նուբարաշենում», կանանց եւ տղամարդկանց բաժանմունքն առանձնացված չէ:

Գրանցվել են նաեւ հիվանդների խտրականության դեպքեր, օրինակ՝ անհատական հագուստ տրամադրելիս: Կամ՝ դեպքեր, երբ յուրաքանչյուր հիվանդին չի տրամադրվել իր հագուստը, եւ ամեն մի լվացքից հետո այն բաշխվել է պատահականության սկզբունքով: Վատ վիճակում է նաեւ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Արման Թաթոյանը նաեւ հայտնեց, որ շատ հաստատություններում հիվանդներին, փաստորեն, զբոսանքի չեն տանում: Ավելին՝ հաստատություններում նրանք միշտ չէ, որ  իրենց հասանելիք թոշակը ստանալու հնարավորություն ունեն: Օրինակ՝ Արմաշում հիվանդները թոշակի մի տալիս են հաստատության աշխատակիցներին այն բանի համար, որ այնտեղ իրենց խնամում են: Օմբուդսմենի խոսքով՝ այս մասին հաղորդումն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել