• Latest news

Կինը մահացել է կենդանի մեղուների միջոցով «ասեղնաբուժությունից» հետո

22 մարտի, 2018  11:15

Իսպանիայից կինը մահացել է ասեղնաբուժության նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետեւանքով, որի ժամանակ ասեղների փոխարեն օգտագործվել է կենդանի մեղուների խայթոցը:

Հայտնի է դարձել, որ 55-ամյա հիվանդը որոշել է այսպիսի արտառոց եղանակով բուժել սթրեսը եւ մեջքի լարվածությունը: Սակայն մեղուներով ասեղնաբուժության շարքի ընթացքում տիկնոջ մոտ առաջացել է «սուլող շնչառություն», հեղձուկ, նա հանկարծակի կորցրել է գիտակցությունը:

Ապիթերապիան (մեղվաբուժություն) այլընտրանքային բժշկության տեսակ է, որում օգտագործվում են մեղուներից ստացված տարբեր արտադրանքներ, ներառյալ մեղրը, ակնամոմը եւ ծաղկափոշին: Առավել էքստրեմալ միջամտությունների դեպքում, ինչպիսին է «կենդանի մեղվի միջոցով ասեղնաբուժությունը», օգտագործում են մեղվի թույնը: Գործողությունը կատարողը կենդանի մեղվին դնում է հիվանդի մարմնի վրա եւ սեղմում միջատի գլուխը, մինչեւ այն խայթի մարդու մարմինը: Դրանից հետո մեղուն սատկում է:

Այս միջամտության զոհը, ում անունը չի հրապարակվում, 2 տարի շարունակ ամեն ամիս նման բուժում է ստացել: Առաջացած ալերգիայից հետո նա հիվանդանոցում մահացել է մեծ թվով օրգանների չգործելու հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել