• Latest news

Վաննայի ռետինե բադերը առողջության համար վտանգավոր են. գիտնականներ

29 մարտի, 2018  13:04

Վաննաների համար նախատեսված ռետինե բադերը եւ պլաստիկե այլ խաղալիքները առողջությանը լուրջ վտանգ են ներկայացնում, զգուշացնում է շվեյցարացի եւ ամերիկացի գիտնականների խումբը: Հետազոտության արդյունքների համաձայն՝ այս խաղալիքների ներքին մակերեւույթին «ապրում» են բակտերիաների եւ սնկերի գաղութներ:

NPJ Biofilms and Microbiomes ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Swiss Federal Institute of Aquatic Science and Technology-ի, Swiss Federal Polytechnic School-ի եւ University of Illinois-ի գիտնականները 11 շաբաթ փորձերի շարք են անցկացրել վաննայի համար նախատեսված նախկինում օգտագործված խաղալիքների, ինչպես նաեւ նոր խաղալիքների վրա, որոնց համար կենցաղային օգտագործումը նմանակող հատուկ պայմաններ են ստեղծել: Երբ եզրափակիչ փուլում գիտնականները խաղալիքները կտրել են, արդյունքները նրանց ցնցել են. խաղալիքների ներքին մակերեւույթի մեկ քառակուսի սանտիմետրին հայտնաբերվել են 5-ից մինչեւ 75 մլն ախտածին բջիջներ:

Հետազոտողներն ընդգծել են, որ խաղալիքների աղտոտվածության ցուցանիշները կախված էին օգագործվող ջրի տեսակից: Այսպես՝ սնկեր են հայտնաբերվել վաննաների իսկական խաղալիքների գրեթե 60 տոկոսում եւ կեղտոտ ջրով բոլոր ստուգիչ խաղալիքներում: Պոտենցիալ ախտածին բակտերիաները նույնականացվել են հետազոտված բոլոր խաղալիքների 80 տոկոսում՝ ներառյալ Legionella եւ Pseudomonas aeruginosa:

Գիտնականների պարզաբանմամբ՝ պոլիմերները, որոնցից խաղալիքները պատրաստվում են, հաճախ ցածր որակի են: Երբ դրանց մեջ է լցվում տաք ջուրը, դրանք օրգանական միացություններ են արտադրում, որոնք բակտերիաների գաղութներին ծառայում են որպես սննդարար նյութ: Դրանից բացի լողանալիս մարդու օրգանիզմը եւս միկրոօրգանիզմները սնուցող նյութեր է արտադրում:

Ինչպես նշել է միկրոկենսաբան Ֆրեդերիկ Հեմսը, լողանալիս բակտերիաների հետ շփումը մի կողմից կարող է ամրացնել երեխայի իմունային համակարգը, մյուս կողմից, սակայն, կարող է բերել աչքերի, ականջների ինֆեկցիաների, ինչպես նաեւ ծանր աղեստամոքսային ինֆեկցիաների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll