• Latest news

Օրգանիզմում ի՞նչ է տեղի ունենում սեքսի երկարատեւ բացակայության դեպքում

12 ապրիլի, 2018  23:48

Բազմիցս է խոսվել օրգանիզմի վրա կանոնավոր սեքսի ազդեցության մասին: Իսկ ի՞նչ է օրգանիզմում տեղի ունենում սեքսի երկարատեւ բացակայության դեպքում:

Մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

ԱՄՆ-ում 2005-2006 թվականներին անցկացված Առողջության եւ սննդակարգի ազգային հետազոտությունը (National Health and Nutrition Examination Survey) ցույց է տվել, որ սեքսուալ շփումների նվազումը արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը բարձրացնում է, ինչն իր հերթին մեծացնում է աթերոսկլերոզի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Եվ հակառակը՝ շաբաթական ոչ պակաս 2 անգամ կանոնավոր սեքսը օգտակար է սրտի եւ անոթների համար:

Մեծանում է սթրեսի մակարդակը

2005 թվականին հրապարակված հետազոտության համաձայն՝ սեռական ակտն օգնում է սթրեսից ազատվելուն, ըստ որում՝ առավել արդյունավետ, քան ձեռնաշարժությունը: Սեքսը մեծացնում է էնդորֆինների եւ օկսիտոցին հորմոնի մակարդակը, որոնք արտադրում է գլխուղեղը: Օկսիտոցինը կարող է հակազդել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի անցանկալի էֆեկտին:

Վատթարանում է ուղեղի աշխատանքը

Օքսֆորդի եւ Քովենթրիի համալսարանների կատարած հետազոտության համաձայն՝  հասուն եւ տարեց տարիքում կանոնավոր սեռական կյանքը լավացնում է ուղեղի աշխատանքը: Ըստ թեստերի արդյունքների՝ սեռապես ակտիվ տարեց մարդկանց մոտ ավելի բարձր է վերբալ (խոսքի) արագությունը, տարածության մեջ կողմնորոշումը եւ օբյեկտների տեսողական ավելի լավ ընկալումը:

Մարդը խոցելի է դառնում մրսածության հիվանդությունների հանդեպ

Փենսիլվանիայի Ուիլքս-Բարեի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր, բայց այնքան էլ ոչ հաճախակի սեքսուալ շփումները, նվազեցնում են մրսածության վտանգը: Գիտնականները քոլեջի 111 ուսանողների շրջանում հարցում են անցկացրել եւ նրանցից թքի նմուշ վերցրել՝ պարզելու դրա մեջ իմունոգլոբուլին A-ի պարունակության քանակությունը, որը պատասխանատու է մրսածության հիվանդություններից օրգանիզմի առաջնային պաշտպանության համար: Պարզվել է, որ IgA-ի ամենաբարձր մակարդակը (30 տոկոսից ավելի) եղել է նրանց խմբում, ովքեր շաբաթական 1-2 անգամ սեքսով են զբաղվել:

Կարելի է ենթադրել, որ սեքսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել ինֆեկցաներին դիմակայելու օրգանիզմի ունակության վրա:

Մեծանում է էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը

Ֆինլանդիայում անցկացված հետազոտության համաձայն, որը 2008 թվականին հրապարակվել է Ամերիկյան բժշկական ամսագրում, տղամարդկանց մոտ, որոնք սեքսով զբաղվել են շաբաթական մեկ անգամից պակաս, էրեկտիլ դիսֆունկցիան 2 անգամ ավելի հաճախ է զարգացել, քան նույն տարիքի ավելի ակտիվ տղամարդկանց մոտ:

Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

Ամերիկյան բազմամյա հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն տարիքում տղամարդկանց մոտ որքան շատ են սերմնաժայթքումներ լինում, այնքան փոքր է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: Ուռուցքի զարգացման հավանականությունը ցածր է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք ամսական ոչ պակաս 21 անգամ օրգազմ են ապրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է