• Latest news

Ալկոհոլամոլության եւ քաղցրի հանդեպ հակվածության գենը օգնո՞ւմ է ճարպակալման դեմ պայքարին

13 ապրիլի, 2018  14:31

Ալկոհոլամոլությունը սովորույթի հետեւանք չէ, այլ քրոնիկական լուրջ հիվանդություն: Առաջին տարին չէ, որ բժիշկներն ու գենետիկները փորձում են գտնել այս հիվանդության հայտնվելու պատճառը, քանի որ ալկոհոլամոլության խնդիրը ինչպես երբեք արդիական է:

Վերջերս Էքսեթերի համալսարանից Թիմոթի Ֆրեյլինգի ղեկավարած գիտնականների խումբը հայտնաբերել է FGF21 գենի ալելի տարբերակ, որը արյան բարձր ճնշում է առաջացնում: Նրանց հոդվածը հրապարակվել է Cell Reports գիտական պարբերականում:

Ըստ որում՝ գենետիկները ցույց են տվել այս նույն ալելի կապը մարդու մարմնում ճարպաշերտերի նվազման հետ:

FGF21 գենը (ֆիբրոբլաստներ 21-ի աճի գործոն) լյարդի արտադրած հորմոն է, որը պատասխանատու է ինսուլինի նկատմամբ բարձր զգայունության համար: Այն խթանում է գլյուկոզայի կլանումը ադիպոցիտների կողմից (ճարպային բջիջներ)՝ այսպիսով արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելով: Բացի այդ՝ այն ազդում է մարդու ուղեղի հիպոթալամուսի վրա՝ ճնշելով շաքարի եւ ալկոհոլի օգտագործման ցանկությունը: Հորմոնի բարձր մակարդակ է դիտվում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ  մարդկանց, ինչպես նաեւ ճարպակալմամբ տառապողների մոտ, ինչը ցույց է տալիս հորմոնի նկատմամբ հյուսվածքների անընկալունակությունը: FGF21-ի որոշ մուտացիաների հետեւանքով հայտնվում են այլ հատկություններով ալելներ:

Գիտնականները վերլուծել են UK Biobank երկարաժամկետ հետազոտության տվյալները, որին մասնակցել էր 500 հազար մարդ: Կամավորները արյան, թքի եւ մեզի անալիզ էին հանձնում՝ ԴՆԹ-ն առանձնացնելու համար: Նրանց սննդային սովորությունները որոշելու համար նաեւ հարցաշարերի են պատասխանել: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել FGF21 գենի ալելը, որը նշվում է rs838133, հանդիպում է մարդկանց 45 տոկոսի մոտ եւ պայմանավորում է համապատասխան հորմոնի ցածր ակտիվությունը:

Պարզվել է, որ այս տարբերակի առկայությունը կապված է շաքարի ու ալկոհոլի մեծ եւ սպիտակուցների ու ճարպերի քիչ օգտագործման հետ: Այն նաեւ նպաստում է ճարպային զանգվածի նվազմանը: Չնայած վերջին ցուցանիշը ուղղակիորեն կախված է իրանի եւ ազդրերի հարաբերակցությունից, տվյալ դեպքում այս կախվածությունը հետադարձ էր, այսինքն՝ ճարպի փոքրացումը կապված էր իրանի եւ ազդրերի հարաբերակցության մեծացման հետ:

rs838133-ի դեպքում կապ է հայտնաբերվել արյան բարձր ճնշման հետ, ըստ որում՝ այս փոխկապվածությունը պահպանվում է ծխելու, ալկոհոլի եւ աղի օգտագործման ուղղումներով:

Հետազոտողների խոսքով՝ տարբեր ալելների եւ դրանց ֆենոտիպային արտահայտությունների միջեւ զուգորդումների որոնումը թույլ է տալիս բացատրել, թե ինչու է նվազում այս կամ այն գենին ուղղված դեղամիջոցների արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել