• Latest news

Ցանափոշին իսկապե՞ս քաղցկեղ է առաջացնում․ գիտնականներն  այս հարցի հստակ պատասխանը չունեն

14 ապրիլի, 2018  18:29

Համաշխարհային լրատվամիջոցներում մի քանի օր առաջ հայտնվել էին հաղորդագրություններ այն մասին, որ Նյու Ջերսիից ամուսինները Johnson & Johnson և Imerys ընկերություններից դատարանի միջոցով ստացել են 117 մլն դոլարի փոխհատուցում, վստահեցնելով, որ այդ ընկերությունների արտադրանքը թոքերի քաղցկեղի զարգացման պատճառ է դարձել։

Տալկի մասին նորությունները, որոնք պարբերաբար հայտնվում են վերջին տարիներին, հիմնավոր հարցեր են առաջացնում։ Օրինակ, եթե նախկինում համարում էին, որ տալկը ձվարանի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ, ապա վերջին դատական գործը թոքերի քաղցկեղին էր վերաբերում։ Ու եթե տալկը քաղցկեղածին է, ինչո՞ւ դրա գործածումը չեն արգելում կամ չեն սահմանափակում։ «Մեդպորտալը»  վերլուծել է այս թեմայով մի քանի հետազոտություններ։

Տալկում պարունակվող ասբեստի խառնուրդները

Տալկը բնական հանքանյութ է, որի պաշարների կողքին հաճախ կան նաև ասբեստի հանքավայրեր, որը հայտնի քաղցկեղածին է։ Իրականում մի քանի տասնամյակ առաջ , երբ հիգիենիկ միջոցների հսկողությունն այնքան էլ խիստ չէր, տալկի արտադրանքում հայտնաբերվել են նաև ասբեստի խառնուրդներ։ Արդեն շատ վաղուց ցանափոշիներում նման խառնուրդներ չեն հայտնաբերվում, տալկի մեջ ասբեստի պարունակության որոշման կանոնները խստացվել են 1976-ին։

Տալկի, ասբեստի ու թոքերի քաղցկեղի հետ կապված վերոնշյալ դատական գործն առաջինը չէ, բայց առաջին անգամ է դատարանը որոշում կայացրել հօգուտ հայցվորի։ Վերջինը հավաստիացնում էր, որ 1972-ից սկսած ՝ այսինքն մինչև կանոնների խստացումը, գործածել է Johnson & Johnson ընկերության արտադրած ցանափոշի, որը տալկ էր պարունակում։

Տալկն ու ձվարանի քաղցկեղը

Տալկի քաղցկեղածին բնույթի մասին հարցն առաջին անգամ բարձրացվել է 1971-ին։ Այն ժամանակ գիտնականների փոքր խումբը հայտնաբերել էր նյութի մասնիկները արգանդի վզիկի ու ձվարանի խորքային հյուսվածքներում։ Գիտական աշխատության եզրակացության մեջ ասվում էր, որ «քաղցկեղային փոփոխությունների զարգացման գլխավոր պատճառը չի կարելի անվանել տալկը»։

1982-ին Հարվարդից բժիշկ Դանիել Կրամերը  հրապարակել է աշխատություն, որտեղ 400 կանանց հիվանդության պատմությունների ուսումնասիրության հիման վրա եզրակացրել է, որ այն կանայք, որոնք տալկ են գործածում ինտիմ գոտիների խնամքի համար, ավելի հաճախ են հիվանդանում ձվարանի քաղցկեղով։

«Երբ խոսքը տալկի ու քաղցկեղի մասին է, չի կարելի միանշանակ պատասխաններ տալ»,- ասում է բժիշկ Պաոլո Բոֆֆետան՝ Մաունթ -Սինայ հիվանդանոցից։ 2006-ին նա ներկա է գտնվել  Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (International Agency for Research in Cancer) կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, որ տալկը «հնարավոր քաղցկեղածին է» ինտիմ մասերի խնամքի համար գործածվելու դեպքում։

Իր հետազոտություններից Բոֆֆետը եզրակացրել է, որ ինտիմ մասերում տալկի ինտենսիվ գործածման դեպքում իրոք նկատվում է քաղցկեղի զարգացման հավանականության փոքր աճ։ Բայց մասնագետը նշում է, որ հիվանդության ճշգրիտ պատճառների մասին խոսելը բարդ է։

Որոշ հետազոտություններ ոչ մի կապ չեն հայտնաբերում տալկի ու քաղցկեղի միջև։ Դրանցից է դաշտանադադարի մեջ գտնվող 61 000 կանանց մասին տվյալների վերլուծությունը ՝ Women’s Health Initiative Observational Study հետազոտության շրջանակում։ 2016-ի գիտական աշխատությունը ցույց է  տվել, որ ձվարանի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի շուտ ցողման պրոցեդուրան է բարձրացնում, քան տալկի գործածումը։ 

Կա տեսություն, ըստ որի տալկը կարող է բորբոքում առաջացնել, որը ժամանակի ընթացքում քաղցկեղի է վերածվում։ Սակայն այդ տեսակետը դեռ ապացուցման կարիք ունի։

«Ես չէի ասի, որ մենք ունենք ապացույցներ այն մասին, որ այդ նյութը քաղցկեղ է առաջացնում, բայց մենք իրոք ունենք հիպոթեզ այն մասին, թե ինչպես կարող են այդ երևույթները կապակցված լինել»,- պատմում է Ջոելլեն Շիլդքրաութը,  Վիրջինիայի համալսարանի համաճարակաբանը։

Առավել թարմ հետազոտությունները, օրինակ 2018-ի հունվարի ու 2017-ի հուլիսի մետա անալիզները խոսում են թույլ արտահայտված, բայց ակնհայտ կապի մասին։

Վաշինգթոնյան համալսարանի պրոֆեսոր Գրեհեմ Գոլդրիցը, որը մասնակցել է   տալկ արտադրողների դեմ  մի շարք դատական լսումների, նույնպես համարում է, որ նման կապ կա․ «Տասնամյակների ընթացքում իրոք կուտակվել են ապացույցներ, որոնց հիմքում բազմաթիվ հետազոտություններ են»։

Այսօր մանկական արտադրանքի  ու կոսմետիկայի մեջ տալկի գործածումը սահմանափակվում է միայն Կանադայում ու ԵՄ-ում։ Միջազգային կազմակերպությունները սպասում են ավելի որոշակի գիտական տվյալների, արմատական որոշումներ կայացնելու համար։ Հիմա տալկը ներառված չէ ԱՄՆ ազգային տոքսիկոլոգիական ծրագրի պոտենցիալ քաղցկեղածինների ցանկում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է