• Latest news

Արհեստական քաղցրացնող նյութերը եւս դիաբետ ու ճարպակալում են առաջացնում. հետազոտություն

24 ապրիլի, 2018  22:16

Շաքարի վնասների մասին տեղեկությունների տարածվածությանը զուգահեռ՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ օգտագործել զրոյական կալորիականությամբ արհեստական քաղցրացնող նյութերը: Սակայն վերջին շրջանում այս քաղցրացնող նյութերի վնասի մասին ավելի շատ նոր տեղեկություններ են հայտնվում, եւ հիմա գիտնականները նախազգուշացնում են, որ դրանք շաքարից գուցե ավելի վտանգավոր են, ավելին՝ «դիետիկ» գազավորված ըմպելիքները, որոնք շաքարի փոխարինողներ են պարունակում, նպաստում են դիաբետի եւ ճարպակալման զարգացմանը:

Medical College of Wisconsin-ի գիտնականները Ամերիկյան ֆիզիոլոգիական միության (American Physiological Society) ապրիլի 21-25-ը Քալիֆորնիայում անցկացվող ամենամյա Փորձարարական կենսաբանություն (Experimental Biology) համաժողովի ընթացքում ներկայացրել են իրենց նոր հետազոտության արդյունքները, որն այսօրվա դրությամբ ամենախոշորն է: Հետազոտության շրջանակում նրանք շաքարի եւ դրա փոխարինողների օգտագործումից հետո հետեւել են օրգանիզմում կատարվող կենսաքիմիական փոփոխություններին:

«Չնայած մեր սննդակարգում հայտնվել են զրո կալորիականությամբ արհեստական քաղցրացնող նյութեր, մինչեւ հիմա նկատվում է ճարպակալման եւ դիաբետի կտրուկ աճ,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Բրայան Հոֆմանը: - Մեր հետազոտություններում ինչպես շաքարը, այնպես էլ արհեստական քաղցրացնող նյութերն, ըստ երեւույթին, ճարպակալման եւ դիաբետի հետ կապված բացասական հետեւանքներ են առաջացնում, չնայած շատ տարբեր մեխանիզմների միջոցով»:

Գիտնականները առնետների մի խմբին կերակրել են գլյուկոզայի կամ ֆրուկտոզայի (շաքարի տեսակներ) մեծ պարունակությամբ սնունդով, իսկ մյուսին՝  ասպարտամով կամ կալիումի ացեսուլֆամով (զրո կալորիականությամբ սովորական արհեստական քաղցրացնող նյութեր): Հետազոտողները 3 շաբաթ հետո զգալի տարբերություններ են հայտնաբերել ճարպի եւ արյան նմուշներում ամինաթթուների խտություններում:

Արդյունքները ցույց են տալիս, որ արհեստական քաղցրացնող նյութերը օրգանիզմում ճարպի մշակման եւ էներգիայի ստացման միջոցը փոխում են: Բացի այդ՝ արյան մեջ կուտակվում է կալիումի ացեսուլֆամ, որի մեծ խտությունը վնասակար ազդեցություն է ունենում արյունատար անոթների ներքին մակերեւույթի բջիջների վրա:

«Մենք տեսնում ենք, որ շաքարի չափավոր օգտագործման դեպքում օրգանիզմում գործում է այն մշակելու մեխանիզմը: Երբ այս համակարգը երկարատեւ ժամանակահատվածում գերծանրաբեռնվում է, այս մեխանիզմը կործանվում է,- ասում է Հոֆմանը: - Մենք նաեւ նկատել ենք, որ շաքարի փոխարինումը ոչ կալորիական արհեստական քաղցրացնող նյութերով բացասական փոփոխություններ է առաջացնում ճարպային եւ էներգետիկ մետաբոլիզմում»:

Հետազոտության արդյունքները հստակ պատասխան չեն տալիս, թե որն է ավելի վատ՝ շաքա՞րը, թե՞ արհեստական քաղցրացնող նյութերը, այս հարցը հետագա հետազոտություն է պահանջում: Մինչ այդ գիտնականները խորհուրդ են տալիս չափավոր օգտագործել ինչպես շաքարը, այնպես էլ նրա փոխարինողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է