• Latest news

Մշակվել է վարժվածություն չառաջացնող նոր ցավազրկող

25 ապրիլի, 2018  15:00

Միչիգանի համալսարանի գիտնականները նոր ցավազրկող միջոց են ստեղծել, որը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան ափիոնային անալգետիկները: Այս միացության կարեւոր առավելությունն այն է, որ դրա հետեւանքով կախվածություն չի զարգանում: Գիտնականները ցավազրկողն արդեն թեստավորել են մկների վրա:

Այս միացությունը մշակվել է նեյրոնների կողմից ազատվող ցավազրկող պեպտիդների հիման վրա: Բջիջների կուլտուրաներով փորձերի ժամանակ գիտնականներն աշխատել են ցավը մեղմող միջոցի ստեղծման ուղղությամբ, որը կախվածության եւ տոլերանտության զարգացում չի առաջացնում:

Կրծողների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ միջոցն օժտված էր ցավազրկող ազդեցությամբ եւ կախվածություն չի առաջացրել: Մասնագետները ծրագրում են մինչեւ նյութը պրակտիկա մտցնելը հետազոտությունը շարունակել:

Վերջերս Բարսելոնի համալսարանի գիտնականները ցավազրկող էին մշակել, որը լույսով էր ակտիվանում: Երբ լույսն ազդում է JF-NP-26 դեղամիջոցի վրա, ազատվում է ակտիվ մոլեկուլը, որն արգելափակում է mGlu5 ռեցեպտորները, որոնք նյարդային համակարգում կարեւոր դերակատարում ունեն: Դրանց ֆունկցիաներից մեկն է ցավի տարածումը: mGlu5-ի արգելափակումը թույլ չի տալիս, որ ցավը գլխուղեղ հասնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել