• Latest news

 Հետաքրքրասեր երեխաները դպրոցում ավելի լավ են սովորում․ հետազոտություն

2 մայիսի, 2018  11:41

Հետաքրքրասիրության հանդեպ հակումը կապակցված է դպրոցական ավելի բարձր գնահատականների հետ, պարզել են ամերիկացի գիտնականները։

Միչիգանի համալսարանի հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ հետաքրքրասեր աշակերտները ավելի հաճախ են դպրոցում բարձր գնահատականներ ստանում,  այդ կապը հատկապես ուժեղ է արտահայտվում անապահով ընտանիքների երեխաների մոտ։ Աշխատանքի արդյունքները կօգնեն ստեղծել երեխաների վաղ զարգացման նոր ծրագրեր։ Հետազոտությունը հրապարակված է Pediatric Research ամսագրում։

Դպրոցական առաջադիմության վրա ազդում են բազմաթիվ տարբեր գործոններ։ Օրինակ ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասները, որոնք հակված են ճարպակալման, ավելի հաճախ են ցածր գնահատականներ ստանում մաթեմատիկայից։ Ուսման բնագավառում հաջողությունները սովորաբար կապակցում են ընտանիքի սոցիալ- տնտեսական կարգավիճակի հետ՝ ապահովված ընտանիքների երեխաները ավելի լավ են սովորում՝ վաղ զարգացման ծրագրերից օգտվելու հնարավորության ու սթրեսի ավելի ցածր մակարդակի շնորհիվ։ Նոր գիտական աշխատության հեղինակների խոսքով՝ հետաքրքրասիրությունը կարող է «հավասարեցնել» տարբեր կենսամակարդակ ունեցող ընտանիքների երեխաների կրթական հնարավորությունները։

Հոգեբանները ուսումնասիրել են ECLS-B (Early Childhood Longitudinal Study, Birth Cohort) երկարաժամկետ հետազոտության տվյալները, նոր աշխատանքի համար նրանք հավաքել են տեղեկություններ 6200 նախադպրոցական տարիքի երեխաների մասին։ Երեխաները ընթերցանության ու մաթեմատիկայի թեստեր են անցել հինգ ու վեց տարեկանում։ Իսկ նրանց ծնողները նաեւ պատասխանել են երեխայի վարքագծի մասին հարցերի՝ այդ թվում նրանց հետաքրքրասիրության ու կամային մտավոր հսկողության ունակության մասին՝ պարզելով թե որքանով են երեխաներն ունակ որոշ ժամանակ կենտրոնանալ որեւէ դաս սովորելու վրա։   Գիտնականները հետաքրքրասիրության մի քանի ցուցանիշներ են օգտագործել՝ զարգացած երեւակայություն, նոր մոտեցումներ յուրացնելու հակում, նոր պայմաններին ադապտացվելու ունակություն։

Հիմնականում նվազ ապահովված ընտանիքների երեխաները իրոք ավելի ցածր գնահատականներ էին ստանում, բայց հետաքրքրասիրության բարձր ցուցանիշներով նախադպրոցականները նույնատեսակ հաջողություններ էին դրսեւորում ուսման մեջ՝ անկախ նրանց ծնողների բարեկեցությունից։ Հետաքրքրասիրությունը կոմպենսացնում էր անուշադրությունն ու անաշխատասիրությունը՝ թույլ տալով երեխաներին ավելի լավ կենտրոնանալ դասերի վրա։ Հոգեբանները շեշտում են, որ չնայած հետաքրքրասիրությունը սկզբունքայնորեն կարեւոր է ուսման համար, բայց ժամանակակից կրթական ծրագրերը չեն ձգտում զարգացնել այն՝ դրանք հաճախ ինքնահսկողության ու կարգապահության վրա են կենտրոնացած։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել