Օստեոարթրիտի դեմ պայքարի 5 ամենաարդյունավետ ոչ վիրահատական մեթոդները

6 մայիսի, 2018  15:56

ԱՄՆ հետազոտողները վերլուծել են 53 հետազոտությունների տվյալներ, որպեսզի գնահատեն ծնկի հոդի օստեոարթրիտի ՝  այսօրվա դրությամբ հայտնի ոչ վիրահատական բուժման մեթոդների արդյունավետությունը։ Յուրաքանչյուր հետազոտության մասնակցել է առնվազն 30 մարդ, նրանց բուժումը առնվազն 28 օր է տևել։

Բուժման մեթոդները ներառել են պարացետամոլ, իբուպրոֆեն, պլազմայի տրոմբոցիտներով հարստացված կորտիզոն, գիալուրոնաթթվի ու ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցների՝ այդ թվում դիկլոֆենակի ներարկումներ։

Այդ ցանկը հետևյալ տեսքն ուներ․

1․ կորտիզոնի ներարկումներ

2․ իբուպրոֆեն

3․տրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկումներ

4․ նապրոկսեն

5․ ցելեկոկսիբ

Այսպիսով, ինչպես ցույց է տվել մետա անալիզը, կորտիզոնի ներարկումներն ավելի լավ էին կարճաժամկետ ազատում ցավից։ Կորտիզոնին այս հարցում հաջորդում են իբուպրոֆենը, տրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկումները, իսկ հետո՝ նեստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները՝ նակրոկսեն ու ցելոկոկսիբ։ Պարզվել է, որ նակրոկսենը լավագույն միջոցն է, որը միաժամանակ նվազագույնի է հասցնում դիսկոմֆորտը ու լավացնում անոթների աշխատանքը։

Մետա անալիզը նաև ցույց է տվել, որ գիալուրոնաթթվի ներարկումները, որոնք այսօր շատ տարածված են,  առանձնապես արդյունավետ են ՝ 53 հետազոտություններից 12-ի արդյունքներով դրանք հիվանդներին օգնել են պլացեբոյից ոչ շատ։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ