• Latest news

Քնի հորմոնը կարող է պայքարել ճարպակալման դեմ

12 մայիսի, 2018  21:53

Մարդկանցից շատերը երկարատեւ թռիչքներից հետո մելատոնինի հիմքով քնաբեր դեղամիջոցներ են ընդունում: Այս հորմոնը կարգավորում է շուրջօրյա ռիթմերը: Իսպանացի գիտնականները մելատոնինի մոտ օգտակար կողմնակի էֆեկտ են հայտնաբերել: Պարզվում է դրա հիմքով դեղամիջոցները կարող են այրել ավելորդ ճարպը, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները՝ Գրանադայի դեղագործության համալսարանի պրոֆեսոր Ահմադ Ագիլ Աբդալլահի ղեկավարությամբ պարզել են, թե ինչ տեղի կունենա օրգանիզմ մշտապես մելատոնին ներարկելու դեպքում:

Առնետների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մելատոնինի հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ այրվել են ներքին օրգանների շուրջը եղած վտանգավոր ճարպային շերտերը: Դրանից բացի, մելատոնինով հավելումների ազդեցությամբ կրծողների մոտ մեծացել է շագանակագույն ճարպի քանակությունը: Ինչպես հայտնի է, սպիտակ ճարպը էներգիան է պաշարում, իսկ շագանակագույնը պաշարներն այրում է ջերմություն արտադրելով: Բացի այդ՝ մելատոնինը բարենպաստ է ազդել ջերմագենեզի պրոցեսի վրա (ջերմություն ստանալու համար կալորիաների այրման պրոցես): Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ մելատոնինը նպաստում է քաշի նվազմանը:

Ըստ ամենայնի, մելատոնինը նպաստում է սպիտակ ճարպի վերափոխմանը շագանակագույնի: Հորմոնը նաեւ խթանում է UCP1 սպիտակուցի սինթեզը: Այն, իր հերթին, ակտիվացնում է միտոքոնդրիումների աշխատանքը եւ ուժեղացնում ջերմության արտադրումը: Այս ամենը բերում է ավելորդ կալորիաների այրման:

Հետազոտության ղեկավարի խոսքով՝ մարդիկ «ֆիզիկական վարժությունները պետք է կատարեն ցուրտ պայմաններում»: Նա հստակեցրել է, որ ցածր ջերմաստիճանները ջերմագենեզ են առաջացնում, ինչն, իր հերթին, մեծացնում է կալորիաների ծախսը:

«Մենք հիվանդներին խորհուրդ ենք տալիս սննդակարգում մելատոնինն օգտագործել որպես սննդային հավելում»,- ասել է Ահմադ Ագիլ Աբդալլահը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել