• Latest news

Ուշ քնելու սովորությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ

21 մայիսի, 2018  23:39

Ուշ քնելու սովորությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։ Նման եզրակացության են հանգել Գլազգո համալսարանի գիտնականները՝ Լորա Լայալի ղեկավարությամբ։ Նրանց փորձում օգտագործվել են տվյալներ մարդկանց յոթօրյա ակտիվության մասին, որոնք ֆիքսվել են թեւնոցների օգնությամբ՝ դիտարկվել է UK Biobank նախագծի 37-73 տարեկան 91105 մասնակից։

The lancet Psychiatry ամսագրում հրապարակված աշխատության արդյունքները ցույց են տալիս, որ ուշ քնող մարդիկ ավելի հաճախ են տառապում երկբեւեռ խանգարումից ու դեպրեսիայից, նաեւ գանգատվում մենությունից ու վատ հոգեվիճակից։

Ժամանակակից մարդկանց մոտ արհեստական լուսավորության պատճառով հաճախ են խախտվում կենսաբանական ռիթմերը։ Նման խանգարումները կարող են բազմաթիվ բացասական հետեւանքներ ունենալ, օրինակ բարձրացնել Ալլցհեյմերի հիվանդության ու ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը։

Բժիշկ Լորա Լայալը պատմել է, թե հատկապես ինչպես է անցկացվել հետազոտությունը։ «Բոլոր կամավորները որոշակի ժամանակահատվածում կրծքի վրա կրել են աքսելոմետր։ Մենք դրանից ստացել ենք տվյալներ այդ մարդու ակտիվության մասին։ Հետագայում այդ ամպլիտուդը մենք համեմատել ենք կամավորի տրամադրության ցուցանիշների, նրա մտավոր ունակությունների ու հոգեկան վիճակի հետ։

Վերջնական հաշվարկները հաշվի են առել նաեւ կամավորի սեռը, նրա էթնիկ ծագումը, կրթության մակարդակը, նրա մարմնի զանգվածի գործակիցը, նաեւ որոշ վնասակար սովորություններ՝ օրինակ ծխելն ու խմելը։

Բոլոր պարամետրերը հաշվի առնելուց հետո ընդհանուր ցուցանիշ է հաշվարկվել։ Հենց այն էլ ցույց էր տալիս մարդու վիճակի վրա ցիրկադային ռիթմերի ազդեցությունը»։

Պարզվել է, որ գիշերային ժամերին առավել ակտիվ մարդկանց շրջանում երկբեւեռ խանգարման առկայության հավանականությունը 11 տոկոսով բարձր է, իսկ դեպրեսիայինը՝ 6 տոկոսով։ Բացի դրանից, մասնակիցները նաեւ ավելի հաճախ էին հայտնում մենության, հոգեկան անբավարարության ու սեփական առողջությունից դժգոհ լինելու մասին։

Չնայած հետազոտության մեջ ներգրավված մասնակիցները բավականին տարբեր ցուցանիշներ են ունեցել՝ բայցեւայնպես գիշերային ժամերին ակտիվության ու հոգեկան վիճակի միջեւ պատճառահետեւանքային կապը պարզել հնարավոր չէ․ ուշ քնելը կարող է լինել հոգեկան խանգարումների թե՛ պատճառ, թե՛ հետեւանք ։

Արժե նշել, որ հետազոտողները վերլուծության ժամանակ հաշվի են առել տվյալներ օրվա ընթացքում մասնակիցների ընդհանուր ակտիվության մասին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել բացառել հավանականությունը, որ այդ փոխադարձ կապի վրա կարող էր ազդել ռեժիմի անսովոր փոփոխությունը՝ օրինակ գիշերային հերթափոխով աշխատանքը ու ցերեկային քունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել