• Latest news

Հակաօքսիդանտներով սննդային  հավելումները սերմնահեղուկի որակը չեն լավացնում. հետազոտություն

4 հուլիսի, 2018  10:45

Հակօքսիդանտները վաղուց արդեն օգտագործվում են տղամարդկանց անպտղության բուժման նպատակով. համարվում է, որ դրանք նվազեցնում են օքսիդացման սթրեսը եւ մեծացնում սերմնահեղուկի որակը: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում են Հյուսիսային Կարոլինայի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ հակաօքսիդանտներն ամենեւին չեն լավացնում սերմնահեղուկի որակը եւ չեն նպաստում բեղմնավորմանը:

Հետազոտությանը մասնակցել են 174 զույգեր: Փորձին մասնակցած տղամարդիկ 3 ամիս հավելումներ են ընդունել, որոնք պարունակել են C, D3  եւ E վիտամիններ, ֆոլաթթու, ցինկ, սելեն եւ L-կարնիտին: Ստուգիչ խումբը պլացեբո է ստացել:

Մասնագետները կամավորների սերմնահեղուկի որակը գնահատել են փորձից առաջ եւ հետո: Գիտնականների խոսքով՝ սերմնաբջիջները հասունանում են 74 օրում, իսկ հակաօքսիդանտների ազդեցությունը կարճաժամկետ է, ուստի 3 ամիս հետո արդյունքը պետք է նկատելի լինի:

Սակայն հետազոտողները վիճակագրականորեն նշանակալի տարբերություններ չեն գտել: Տղամարդկանց մոտ սերմնաբջիջների թիվը, ձեւը, շարժունակությունը եւ ԴՆԹ ֆրագմենտացիան էապես չեն տարբերվել: Հավելումներ ընդունած խմբում ֆերտիլության համաթիվը կազմել է 10,5 տոկոս, իսկ ստուգիչ խմբում՝ 9,1 տոկոս:

Տղամարդիկ շարունակել են ընդունել հավելումներ կամ պլացեբո: Մասնագետները ֆերտիլության համաթիվը որոշել են 6 ամիս անց, սակայն այն չի փոփոխվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll