• Latest news

Հայաստանը այն երկրների ցանկում է, որոնք պատրաստ են դիմակայել համաճարակներին

21 հուլիսի, 2018  12:05

Հայաստանն ընդգրկվել է այն 9 երկրների ցանկում, որոնք համապատասխանում են համաճարակներին դիմակայելու հարցով ԱՀԿ չափորոշիչներին։

2014-ին Էբոլա տենդի բռնկումը ցույց տվեց, թե որքան արագ կարող են համաճարակները տարածվել երկրներում ու տարածաշրջաններում, խլելով հազարավոր կյանքեր։ Շատերի մոտ հարց ծագեց՝ իսկ պատրաստ է արդյո՞ք իրենց երկիրը համաճարակներին։ PreventEpidemics կայքը փորձել է պատասխանել այդ հարցին, ներկայացնելով քարտեզ, որը ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի տարբեր երկրներ պատրաստ դիմակայել համաճարակներին։

Քարտեզի վրա երկրները ներկված են տարբեր գույներով, որոնք ցույց են տալիս, թե որքանով են տվյալ երկրները պատրաստ հայտնաբերել համաճարակները ու կանխել դրանց տարածումը․ կանաչ գույնով ներկված են այն երկրները, որոնք պատրաստ են դիմակայել համաճարակներին, դեղինով՝ նրանք, որտեղ դեռ անելիքներ կան այդ ուղղությամբ, իսկ կարմիրով այն երկրները, որոնք բոլորովին պատրաստ չեն։ Նշենք, որ ոչ բոլոր երկրների մասին կան տվյալներ, աշխատանքները դեռ շարունակվում են։

Այս պահի դրությամբ ընկերությունը հասցրել է գնահատել 76 երկրների ու դրանցից միայն 9-ն  է ստացել կանաչ երանգ՝ Հայաստանը, Ավստրալիան, Բելգիան, Ֆինլանդիան, Օմանը, Սլովենիան, Հարավային Կորեան, Միացյալ արաբական էմիրությունները ու ԱՄՆ-ն։

Կարմիր գույնով նշված 15 երկրները 100 բալանոց սանդղակով հավաքել են 40-ից էլ քիչ միավոր ու համարվել են համաճարակներին ոչ պատրաստ։ Դեղին նշված 41 երկրները հավաքել են 40-79 բալ։

Հայաստանը հավաքել է 90 բալ․ քարտեզը կազմողների կարծիքով՝ Հայաստանը 80 տոկոսով պատրաստ է հայտնաբերել բռնկումներն ու համաճարակները, 93 տոկոսով պատրաստ է կանխել բռնկումները ու 98 տոկոսով պատրաստ է կանգնեցնել բռնկումների տարածումը։ Բացի դրանից, երկիրը, ըստ քարտեզի, 83 տոկոսով պաշտպանված է բնակչության առողջության համար այլ սպառնալիքներից։

Վրաստանի մասին տվյալները դեռ պատրաստ չեն, իսկ Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի մասին տվյալներ կայքի հեղինակները չունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել