• Latest news

Արեւապաշտպան քսուքը 40 տոկոսով նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը. հետազոտություն

23 հուլիսի, 2018  13:49

Սիդնեյի Ավստրալական համալսարանի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ կանոնավոր կերպով արեւապաշտպան քսուք օգտագործող երիտասարդների շրջանում մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը 40 տոկոսով կրճատվում է:

Հետազոտության համաձայն, որն անցկացվել է 18-40 տարեկան մարդկանց շրջանում, արեւապաշտպան քսուքի կանոնավոր օգտագործումը 40 տոկոսով նվազեցնում է մելանոմայի զարգացման հավանականությունը նրանց համեմատությամբ, ովքեր արեւապաշտպան միջոցներից հազվադեպ են օգտվում:

Մասնագետներն ուշադրություն են դարձնում մելանոմայի զարգացման եւ արեւային այրվածքների (հատկապես մանկության տարիներին ստացած) փոխկապվածության վրա: Մինչդեռ հետազոտությունը ցույց է տվել, որ արեւապաշտպան քսուքի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է արեւի վնասակար ազդեցությունից:

Մելանոման քաղցկեղի առավել տարածված տեսակն է 25-ից մինչեւ 49 տարեկան ավստրալացի տղամարդկանց շրջանում, եւ տարածվածությամբ կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդը՝ նույն տարիքի ավստրալուհիների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել