• Latest news

5 մթերք, որոնք չարժե ուտել երեկոյան ուշ ժամերին

26 հուլիսի, 2018  23:44

Նորմալ քաշ ու առողջական լավ վիճակ պահպանելու համար խորհուրդ է տրվում ընթրել քնելուց առնվազն երեք-չորս ժամ առաջ։ Ընդ որում՝ կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան ժամերին։

Շոկոլադ

Երեկոյան շոկոլադ ուտելը կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելը վատ գաղափար է։ Այդ մթերքները խթանում են օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ, ինչը կարող է բացասաբար ազդել բնական կենսաբանական ռիթմերի վրա, նաեւ ուժեղացնել ախորժակը։ Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ որեւէ բան ուտելը շատ վտանգավոր է, ըստ գիտնականների դա կարող է քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնել ։

Այծի պանիր

Երեկոյան ժամերին հարմար չէ նաեւ այծի պանիրը։ Գիտնականների խոսքով՝ այն պարունակում է ճարպաթթուներ, որոնք թուլացնում են կերակրափողի ու ստամոքսի միջեւ գտնվող փականները։  Այդ էֆեկտը կապակցված է քաղցի ուժեղ զգացումի հետ նույնիսկ եթե մարդն այդ պահին կուշտ է։

Քաղցրավենիք

Մարդիկ , որոնք ուզում են սլացիկ կազմվածք ու ամուր առողջություն ունենալ, չպետք է երեկոյան ժամերին քաղցրավենիք ուտեն։ Համարվում է, որ քնելուց առաջ գործածված ածխաջրերն օրգանիզմը ճարպի կվերածի ։

Կծու սնունդ

Երեկոյան չի կարելի նաեւ կծու սնունդ ուտել ։ Երեկոյան գրգռելով ստամոքսի պատերը՝ կծու սննդամթերքները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում մարսողական համակարգի համար, որը պետք է գիշերը հանգստանա։

Ալկոհոլ

Մեկ բաժակ կարմիր գինին ընթրելիս կարող է լավ գաղափար թվալ, սակայն այդ հարցում էլ է պետք զգուշավոր լինել։ Գինին մատակարարում է հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են ուղեղի ֆունկցիաները ու արդյունքում գիշերային քնի ժամանակ հանգստանալ չի հաջողվում՝ քունը մակերեսային է ստացվում, ինչի հետեւանքով առավոտյան աճում է կորտիզոլի մակարդակը, որը սադրում է ախորժակի աճ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է