• Latest news

Քաղցկեղով հիվանդները բավականաչափ իրազեկված չեն իրենց իրավունքների մասին. փորձագետ

26 հուլիսի, 2018  16:44

Փորձագետները նշում են իրենց իրավունքների մասին քաղցկեղով հիվանդների իրազեկվածության ցածր մակարդակի մասին։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանը հուլիսի 26–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ քաղցկեղով հիվանդները հաճախ տեղեկացված չեն այնպիսի հարցերում, ինչպիսին է, օրինակ, սեփական առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու իրավունքը։ Դրանից բացի, ինչպես նշվեց, հիվանդները լիակատար իրավունք ունեն կարգավորելու, թե ազգականներից ով հասանելիություն ստանա այդ տեղեկատվությանը։

«Օնկոհիվանդներից շատերը ոչ մի պատկերացում չունեն այն մասին, թե ինչ ծառայություններ են անվճար մատուցվում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առանց իրավաբանական օգնության մարդկանց շատ դժվար է հասկանալ կառավարական որոշումների ձեւակերպումները։ Այս խնդիրը կարող էին լուծել համապատասխան տեղեկատվական վահանակները, որոնք կտեղադրվեին տեսանելի վայրում», – նշեց Զոփունյանը։Պակաս մտահոգություն չի առաջացնում նաեւ այս կամ այն հետազոտության համար ուղեգիր տալու մեխանիզմների մասին անտեղյակությունը։ Զոփունյանի խոսքով՝ սա հիվանդների մոտ խառնաշփոթ է ստեղծում, եւ համապատասխանաբար՝ այս հարցում իր իրավունքները պաշտպանելու անհնարինություն։

«Այս դեպքում մենք քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտություն ենք տեսնում» – շեշտեց նա։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում քաղցկեղի տարածվածության վտանգի գործոններից մեկը ծխախոտն է, ալկոհոլի օգտագործումը, ոչ առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը, դրանք են նաեւ այլ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման վտանգի 4 հիմնական գործոնները։

Վտանգի գործոնների թվում են նաեւ մի քանի քրոնիկական ինֆեկցիաներ, հատկապես եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում։ Սա մասնավորապես վերաբերում է մարդու պապիլոմայի վիրուսին, հեպատիտ B, հեպատիտ C վիրուսներին։ Քանի որ հեպատիտ B եւ C վիրուսները ու ՄԻԱՎ ինֆեկցիայի որոշ տեսակներ՝ համապատասխանաբար մեծացնում են լյարդի եւ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականաությունը։ ՄԻԱՎ ինֆեկցիան իր հերթին զգալիորեն մեծացնում է նաեւ քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել