• Latest news

Ֆասթֆուդը նպաստում է տարբեր հոգեկան խանգարումների զարգացմանը

28 օգոստոսի, 2018  15:10

Ֆասթֆուդի օգտագործումը նպաստում է տարբեր հոգեկան խանգարումների զարգացմանը: Այս մասին նշվում է նեյրոֆիզիոլոգների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nutritional Neuroscience ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ տրամադրությունը բարձր պահելու համար կանանց ավեի բազմազան նուտրիենտներ են անհրաժեշտ (սննդանյութեր, այսինքն՝ ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամիններ եւ այլն), քան տղամարդկանց: Փորձագետների կարծիքով, սրանով կարելի է բացատրել, թե ինչու են կանայք ավելի հաճախ ընկնում դեպրեսիայի եւ անհանգիստ վիճակի մեջ: Բանն այն է, որ ժամանակակից դիետաներում շատ կալորիաներ կան, սակայն՝ քիչ նուտրիենտներ, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին:

Հետազոտության ընթացքում մոտ 600 անանուն կամավոր է մասնակցել հարցմանը:

Ստացված տվյալների վերլուծությունը մի քանի հետաքրքիր օրինաչափություն է բացահայտել: Այդպես, ֆասթֆուդի օգտագործումը նպաստում է տարբեր հոգեկան խանգարումների զարգացմանը, ինչը հատկապես դրսեւորվել է տղամարդկանց շրջանում: Փորձագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ այս մթերքները նուտրիենտների բավարար քանակություն չեն պարունակում, որոնք անհրաժեշտ են ուղեղի բջիջներում ազդանշանային մոլեկուլների հավաքման համար: Սա իր հերթին խախտումների է հանգեցնում դրա աշխատանքում:

Գիտնականների կարծիքով՝այս գործոնները պետք է հաշվի առնվեն դիետաներ, ինչպես նաեւ պատրաստման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել