Մարզիկները խոցելի են սիրտ-անոթային հիվանդությունների համար, չնայած մշտական ֆիզիկական ակտիվությանը, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները:
Սա հաստատում են նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ մշտական ծանրաբեռնվածության ենթարկվող մարդկանց մոտ մեծանում է վաղաժամ մահվան հավանականությունը:
Մասնագետները վերլուծել են 35 եւ մեծ տարիքի 798 մարմնամարզիկների տվյալները, որոնք շաբաթական նվազագույնը 3 օր մարզվել են միջին եւ բարձր ֆիզիկական ակտիվությամբ:
Կամավորները պատասխանել են առողջության, ընտանեկան բժշկական պատմության եւ սպորտով մարզումների վերաբերյալ մի շարք հարցերի: Չափել են նաեւ մասնակիցների արյան ճնշումը եւ անցկացրել կորոնար անգիոգրաֆիա:
Արդյունքում 94 մարդկանց մոտ հայտնաբերվել են սիրտ-անոթային հիվանդություններ, իսկ 10-ի մոտ առանց ախտանիշների արտահայտման կորոնար անոթների ֆունկցիայի ծանր խախտումներ:
Չնայած ցույց է տրվել, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է սրտի խանգարումների, քաղցկեղի եւ դեպրեսիայի կանխմանը, չափից ավելի ծանրաբեռնվածությունը կարող է առողջությանը ծանր վնաս հասցնել: Գիտնականները խորհուրդ են տալիս բժշկի հետ կանոնավոր կերպով խորհրդակցել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր