• Latest news

Որքան ածխաթթվային գազ կա ձեր թոքերում. Երեւանում անկացվում է «Թող 10» հակածխախոտային ակցիան (ֆոտո)

14 սեպտեմբերի, 2018  10:49

Ծխողներից շատերն են լսել, որ իրենց ծխախոտը վնասում է ոչ միայն իրենց, այլեւ շրջապատող մարդկանց: Սակայն նրանցից քչերն են հասկանում, թե ամեն ինչ որքան ավելի լուրջ է: Ցույց տալու համար, թե ածխածնի մոնօքսիդի (հայտնի է նաեւ որպես ածխաթթվային կամ շմոլ գազ) ինչ քանակություն է կուտակվում ակտիվ եւ պասիվ ծխողների թոքերում, Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանում Ամերիկյան համալսարանի եւ Հայ կամավորների միության (AVC) կամավորների հետ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում հետաքրքիր ակցիա է կազմակերպել:

«Թող 10» ակցիայի շրջանակում ցանկության դեպքում կարելի է հատուկ սարքով ստուգել, թե տվյալ պահին ձեր թոքերում որքան ածխաթթու գազ կա: Թեստը շատ պարզ է՝ անհրաժեշտ է 15 վայրկյան շունչը պահել, որից հետո փչել սարքին միացված խողովակի մեջ: Թոքերում СО-ի «նորման» մինչեւ 6 մկգ է, սակայն բոլոր ծխողների մոտ արդյունքը նորմայից բազմապատիկ գերազանցում էր: Թեստն անցկացնելուց մի քանի րոպե առաջ ծխախոտ ծխած երիտասարդը զարմանքով տեսավ 35 թիվը:

Զարմանալու շատ առիթներ ունեցան նաեւ չծխողները, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, այսպես ասած՝ պասիվ ծխողները. նրանց թոքերում ածխածնի մոնօքսիդը նույնպես նորմայից բարձր էր՝ նվազագույնը 2 անգամ: Իսկ այս նյութը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում թթվածինը տեղափոխելու հեմոգլոբինի հնարավորության վրա, ուստի օրգանիզմում դրա ավելցուկը կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտից Արեւիկ Թորոսյանը պատմեց, որ այդ ակցիան մեծ հակածխախոտային արշավի մաս է կազմում, որի նպատակն է մարդկանց հասցնել տեղեկությունն այն մասին, որ ծխելն ազդում է նրանց ու նրանց հարազատների առողջության վրա, հատկապես երեխաների, որոնք ամենից շատ են տուժում ծխախոտի ծխի ազդեցությունից։

Եվս մեկ կարեւոր միտք, որ նրանք փորձում են հասցնել մարդկանց՝ ծխելուց հրաժարվելն ամենեւին էլ անհնար չէ, ինչպես կարող է ոմանց թվալ. ցանկության դեպքում դա կարելի է անել ընդամենը 10 օրվա ընթացքում։

Արշավը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 29-ը։ Դրա շրջանակներում մասնագետներն ու կամավորները տարատեսակ հետաքրքիր ու ճանաչողական ակցիաներ կանցկացնեն, ինչպես նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կտարածեն գրագետ տեղեկություն ծխելու եւ այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել ծխելուց։

Արեւիկ Թոորոսյանը նշեց, որ սեպտեմբերի 15-ին արշավի շրջանակներում նախատեսվում է Երեւանի մի քանի փողոցներում մաքրություն իրականցնել՝ փողոցներից հավաքելով ծխախոտի մնացորդները։ Ծխելը վնաս է հասցնում ծխողի ու նրան շրջապատող մարդկանց առողջությանը, իսկ ծխախոտի մնացորդները հարված են հասցնում շրջակա միջավայրին. ծխախոտի մնացորդը, անցնելով հողի մեջ, այնտեղ է մնում եւս 10 տարի։

Շատ կամավորներ, որոնք օգնում են ծխելու վնասակարության մասին երեւանցիներին իրազեկելու հարցում, երեւանցիներ չեն։ Անաիս Դելատրեն, օրինակ, եկել է Ֆրանսիայից, իսկ Դեւիդ Դուելը՝ ԱՄՆ–ից։ Անաիսը մասնակցել է նմանատիպ արշավներին նաեւ հայրենիքում եւ կարծում է, որ ծխելու վնասակարության մասին մարդկանց իրազեկելը չափազաց կարեւոր է։ Դեւիդն էլ ինչ-որ ժամանակ ծխել է, սակայն կարողացել է թողնել ծխելը եւ արդեն շուրջ 30 տարի չի ծխում։ Այժմ նա հույս ունի օգնել նաեւ մյուսներին հրաժարվել դրանից եւ պահպանել առողջությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է