• Latest news

Ո՞ր մթերքներն են խոչընդոտում ուղեղի ծերացումը

15 սեպտեմբերի, 2018  17:58

Բջջանյութի օգտագործումը տարիների ընթացքում օգնում է նվազեցնել կաթնասունների ուղեղում բորբոքային գործընթացների ռիսկը, պարզել են Իլինոյիս (ԱՄՆ) համալսարանի գիտնականները: Մարդու դեպքում դա կարող է նվազեցնել Ալցհեյմեր հիվանդության եւ այլ կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրությունում:

Հայտնի է, որ բջջանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, մրգերում, ընկույզներում, լոբազգիներում, շիլաներում եւ հացում, նպաստում է ստամոքսում օգտակար միկրոֆլորայի աճին:

Մանրէները վերամշակում են սննդի բաղադրիչները, որոնք չեն մարսվում  մարդու ֆերմենտների կողմից եւ արտադրում են կարճ շղթայական ճարպաթթուներ, այդ թվում` բուտիրատ:

Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են մկներին, որոնց բաժանել են խմբերի՝ կերում սննդային մանրաթելերի մասնաբաժնին (բարձր կամ ցածր) եւ տարիքին համապատասխան:

Մասնագետները գնահատել են արյան մեջ բուտիրատի մակարդակը, ինչպես նաեւ աղիքներում բորբոքային նյութերի կոնցենտրացիան: Պարզվել է, որ սննդային մանրաթելերի բարձր մակարդակով օրվա սնունդը զգալի բարձրացրել է բուտիրատի մակարդակը եւ ծեր կրծողների աղիքներում բորբոքվածությունը նվազեցրել:

Մասնագետները գնահատել են նաեւ միկրոլոգիայում գեների՝ կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջների բորբոքային գործընթացների հետ կապված ակտիվությունը: Պարզվել է, որ բուտիրատի ազդեցությամբ նեյրոններին հնարավոր վնաս հասցնող սպիտակուցների քանակը նվազել է:

Գիտնականները կարծում են, որ նման մեխանիզմը գոյություն ունի նաեւ մարդկանց մոտ, սակայն դրա հաստատման համար նոր հետազոտություններ են պետք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է