• Latest news

Մարմինս ինձ անհարմար է գալիս. նիհարում ենք մասնագետի հետ (ֆոտո)

23 մայիսի, 2014  00:01

Շուտով ես կդառնամ 49 տարեկան, իմ հասակը 158սմ է, իսկ քաշը վերջին կշռվելուց՝ 78 կգ։ Այդ քաշը ես հավաքել եմ դանդաղ, բայց անշեղորեն, դեռեւս 18 տարեկանից փորձել եմ պայքարել ժառանգական հակվածության դեմ. 19 տարեկանում մեկ շաբաթում 59կգ-ից կտրուկ նիհարելով մինչեւ 53 կգ, 29 տարեկանում հասնելով 49կգ-ի եւ մինչ քառասուն տարեկան պահապնելով 55-60 կգ քաշ։ Դրանից հետո կիլոգրամները միայն ավելացել են, իսկ խառը դիետաները եւ սպորտով անկանոն զբաղվելը ամեն երկուշաբթի օրվանից միայն ավելացրել են իմ քաշը, հենց որ համեղ ուտելու ցանկությունը գերակայել է մյուս բոլոր բարի ցանկություններին։

Համեղ սնվելը կյանքի ոճ է. հաճելի միջավայրում, առատ սեղանի շուրջ ընկերների հետ հաճախակի հավաքները... Այս կյանքից հրաժարվելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Այս ամենին գումարվում է նստակյաց աշխատանքը համակարգչի առաջ։ Օրգանիզմի պատասխանը բնականոն էր՝ գումարած 20կգ։

Ես հանկարծակի չեմ տեսել իմ նկարը facebook-ում եւ սարսափել, ինչպես նաեւ ինձ հանկարծակիի չի բերել իմ արտացոլանքը հայելում. արդեն երկու տարի է ես ինձ տեսնում եմ նման ուրվագծերով։ Բայց այս ողջ ընթացքում ինձ բարկացնում էր մեկ փաստ՝ իմ մարմնի արագությունը, կորուստն այն թեթեւության, որով ես միշտ բարձրացել եմ աստիճաններով, վազել փողոցով եւ կատարել իմ բոլոր գործերը։ Ես սկսեցի ինքս ինձ դուր չգալ ոչ միայն արտաքնապես, այլեւ ինձ անհարմարություն  էր պատճառում իմ սեփական մարմինը։ Եվ իհարկե, ես սկսեցի անհագստանալ իմ առողջության համար։

Այսպիսով, ես ունեմ գիտակցված ցանկություն. վերադարձնել հարմարավետության զգացումը, ինչպես նաեւ կարգավորել իմ առողջությունը։ Եվ իհարկե կա գիտակցում, որ եթե ոչ հիմա, ապա երբեւէ։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել համեղ սնվելու հետ։ Չէ՞ որ սնունդը ինձ համար հաճույքի վերջին աղբյուրը չէ։ Այդ հաճույքից զրկվելու մի քանի անհաջող փորձերից հետո ես հասկացա, որ առանց մասնագետի օգնության արդյունքի չեմ  հասնի։

Da Vinci կլինիկայի դիետոլոգ Հասմիկ Աբովյանն ասում է, որ սննդին պետք է վերաբերել իբրեւ վառելիքի, որն անհրաժեշտ է կենսագործունեության համար։ «Եթե մեքենան լիցքավորեք վատ բենզինով, ապա նրա աշխատանքը կվատթարանա. նույնը վերաբերում է մարդու օրգանիզմին»,-ասում է նա։ Կլինիկայի գլխավոր բժիշկ Իրինա Մանասարյանն ասում է, որ պետք է փոխարինել սննդից ստացված հաճույքը մեկ ուրիշով, եւ հավաստիացնում, որ դա շատ հեշտ է. նոր ավելի փոքր չափերի զգեստներ, նոր ոճ, ավելի մեծ ինքնավստահություն եւ այլն։

Խոսքը չի վերաբերում սովամահ լինելուն, շարունակում է Հասմիկ Աբովյանը։ Ընդհակառակը, պետք է ուտել, սակայն ճիշտ. ահա որտեղ է գաղտնիքը։ Եվ պետք է հասնել սննդային սովորությունների եւ հակվածությունների այնպիսի կայուն փոփոխության, որպեսզի ըմբոշխնել առողջ սնունդը։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու ամիս, ասում է նա։ Եվ բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նունյպես կարեւոր է քաշի կայուն նվազեցման համար։

Այսպիսով, հանձնում եմ ինձ մասնագետի ձեռքը եւ խոստանում պարբերաբար տեղեկացնել մեր հաջողությունների մասին։ Իսկ մինչ այդ, կատարում ենք չափումներ.

Քաշ  78,3 կգ

Իրանի շրջագիծ – 100 սմ

Կոնքերի շրջագիծ - 114 սմ

Կրծքի շրջագիծ – 106 սմ

Որովայն – 112 սմ

 

 

Անահիտ Սարգսյան


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել