Անգամ փոքր ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում կաթված տարած մարդու առողջության վրա

20 սեպտեմբերի, 2018  19:58

Անգամ փոքր ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում կաթված տարած մարդու առողջության վրա:

Այն մարդկանց մոտ, որոնք չեն հրաժարվում անգամ աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, օրինակ շաբաթական 4 ժամ են քայլում, կաթվածն ավելի թեթեւ ձեւով է անցնում: Այս մասին նշված է Neurology առցանց ամսագրի հոդվածում:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները վերլուծել են երկու շվեդական արխիվների տվյալները եւ առանձնացրել 925 մարդու (միջին տարիքը 73 տարեկան), որոնք կաթված են տարել: Արխիվները տեղեկություններ էին պարունակում կաթվածի ծանրության աստիճանի մասին, հաշվի են առնվել շարժումների սահմանափակումները, գիտակցության փոփոխությունները եւ խոսքի խանգարումները: Մասնակիցների 80 տոկոսի մոտ կաթվածը թեթեւ ձեւով էր:

Ֆիզիկական ակտիվության մակարդակը որոշելու համար, գիտնականները մասնակիցներին հարցուփորձ են արել մինչեւ հիվանդությունն ունեցած ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մասին, ընդ որում՝ տվյալների հաստատման համար հարցում են անցկացրել նաեւ նրանց հարազատների շրջանում:

Շաբաթական 4 ժամ քայլելը բնորոշվել է որպես թեթեւ ֆիզիկական ակտիվություն, իսկ միջին ակտիվություն է համարվել շաբաթական 2-3 ժամ վազքը կամ լողը: Հետազոտության մասնակիցների 52 տոկոսը ֆիզիկապես պասիվ է եղել:

Գիտնականները հայտնաբերել են, որ թեթեւ կամ միջին ֆիզիկական ակտիվությունը երկու անգամ մեծացրել է թեթեւ կաթված ունենալու հավանականությունը:

Ֆիզիկապես պասիվ անձանց շրջանում թեթեւ կաթվածի հավանականությունը կազմել է 73 տոկոս, թեթեւ ֆիզիկական ակտիվության դեպքում՝ 85 տոկոս, միջին աստիճանի ակտիվության ժամանակ՝ 89 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի