• Latest news

Մանկական եւ օրգանական յոգուրտները կարող են վտանգավոր լինել. գիտնականներ

21 սեպտեմբերի, 2018  17:49

Շատերը յոգուրտն առողջ եւ օգտակար մթերք են համարում, սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում են մասնագետները: British Medical Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ մանկական եւ այսպես կոչված՝ օրգանական յոգուրտները կարող են անչափ վտանգավոր լինել, քանի որ ահռելի քանակությամբ շաքար են պարունակում:

Լիդսի եւ Սուրեյ համալսարանների գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներում վաճառվող յոգուրտի 921 տեսակի մասին տեղեկությունները: Այս արտադրանքի բոլոր խմբերում (բացառությամբ բնական, հունական եւ «հունական ոճով» յոգուրտների) շաքարի միջին մակարդակը արտադրանքի 100 գրամում 5 գրամից մի փոքր բարձր էր, այսինքն՝ անցնում էր այն շեմից, որն անհրաժեշտ է այն «շաքարի ցածր պարունակությամբ արտադրանք» դասակարգելու համար:

Հայտնաբերվել է, որ աղանդեր խմբի մթերքներից հետո շաքար ամենաշատը պարունակվում է օրգանական յոգուրտների մեջ՝ մթերքի 100 գրամին մոտ 13,1 գրամ: Համեմատության համար՝ ռաֆինադի ստանդարտ կտորը կշռում է մոտ 4 գրամ, ինչը հավասար է 1 թեյի գդալ շաքարավազին: Այսինքն՝ յոգուրտի 100 գրամում կա 3 գդալից ավելի շաքար:

Հետազոտության առաջատար հեղինակ, Լիդսի համալսարանից բժիշկ Բերնադետ Մուրը պնդում է, որ չնայած յոգուրտը կարող է առողջության համար օգտակար լինել, այս մթերքները խիստ տարբերվում են սննդարար նյութերի պարունակությամբ: «Օրգանական» նշված մթերքները հաճախ համարվում են «ամենաօգտակարը», սակայն դրանք իրականում կարող են լինել շաքարի քողարկված աղբյուր: Դրանց հաճախակի օգտագործումը երեխաների մոտ կարող է առաջացնել ավելորդ քաշ եւ շատ այլ խնդիրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել