• Latest news

Ինչո՞ւ չի կարելի ուտել բորբոսած հացի «մաքուր» մասը

22 սեպտեմբերի, 2018  15:52

Հացի բորբոսած մասը ոչ մի դեպքում չի կարելի կտրել եւ ուտել մնացած՝ «մաքուր» հատվաշը: TechInsider-ի հոլովակը բացատրում է, թե ինչու:

Պարզվում է՝ եթե հացի, մրգերի, բանջարեղենի կամ փափուկ պանրի վրա բորբոս է առաջանում, այդ մթերքները չի կարելի ուտել: Տեսանյութի համաձայն՝ այն, ինչ մենք անվանում ենք բորբոս, սնկերի համակարգի միայն մի մասն է, որը կարող է տարածվել ամբողջ մթերքով: Այն, ինչ մենք տեսնում ենք արտաքինից, սնկերի մի մասն է:

Այսպիսով՝ բորբոսած հացի «մաքուր» մաս գոյություն չունի. եթե հացի վրա բորբոս կա, դա նշանակում է, որ այն ախտահարել է նաեւ «մաքուր» մասերը:

Թե որքանով է վտանգավոր այդ բորբոսը, կախված է սնկի տեսակից: Դրանց մի մասը համեմատաբար քիչ վտանգավոր է, բայց մի մասն իսկապես սպառնում է առողջությանը:

Այսպես, հոլովակի համաձայն, Կլադոսպորիում տեսակի սնկերը համեմատաբար անվտանգ են, թեեւ կարող են ալերգիա առաջացնել: Բայց, օրինակ, կեղեւային Պենիցիլինն արտադրում է տոքսիններ, որոնք թունավորում են առաջացնում: 

Հետաքրքիր է, որ կարճատեւ ջերմային մշակումը չի վնասազերծում սնկերի տոքսինները:

Սակայն նշենք, որ բորբոսած մթերքներ ուտելու համար բացառություններ կան: Դիետոլոգ Քեթրին Զերատկին Mayo Clinic կայքի իր բլոգում նշում է, որ պինդ տեսակի պանրից բորբոսած մասը կտրելուց հետո այն կարելի է ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է