• Latest news

Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը. Նախարարի եկույթը ՄԱԿ–ում

27 սեպտեմբերի, 2018  13:14

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:

 Նախարարն ընդգծել է Հայաստանում վերջին տարիներին առողջապահական բարեփոխումների շնրոհիվ տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման կարևոր ցուցանիշը, միաժամանակ, սակայն, շեշտելով, որ այս հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:

Մեր երկրում տուբերկուլոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:

«Այդուհանդերձ, տուբերկուլոզի նոր և կրկնվող դեպքերի ցուցանիշը դեռևս բարձր է, իսկ բուժման արդյունավետությունը դեռ ցածր է, բուժվում են հիվանդների մոտ 81%՝ դեղերի հանդեպ զգայուն և 50%-ից պակաս՝ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի դեպքում: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղակայուն տուբերկուլոզի բարձր բեռ ունեցող երկրների շարքում է: Ընդհանուր առմամբ, տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը բուժվում է հիվանդության այս ձևից»,-փոխանցել է նախարարը:

Հայաստանի ազգային հակատուբերկուլոզային ռազմավարությունը համապատասխանում է WHO END TB (ԱՀԿ-ն վերջ է դնում տուբերկուլոզին) ռազմավարությանը, ինչը հաստատում է ազգային մակարդակով տուբերկուլոզի դեմ պայքարի մեր հանձնառությունը: Նախարարը հաստատել է տուբերկուլոզի համաճարակը  մինչև 2025 թվականը մեր երկրում վերացնելու հանձնառությունը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին:

Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ավելի լավ դեղամիջոցների օգտագործումը, հետևելով դրանց ընդունման և խելամիտ կիրառման վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, կարևոր առաջընթաց քայլ էր մեր երկրի համար:

Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման` 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը` առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա:

Հայաստանում տարվող հակատուբերկուլոզային քաղաքականության մասին պանելային քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է