Նորածինների մոտ մեծ է թրոմբոզի զարգացման վտանգը: Այսպիսի եզրակացության են հանգել ՌԳԱ Ֆիզիկա-քիմիական դեղագործության տեսական խնդիրների կենտրոնի աշխատակիցները՝ ռուս գործընկերների հետ միասին:
Հետազոտության շրջանակում համեմատվել է մեծահասակների եւ նորածինների (հասուն եւ անհաս) մոտ արյան մակարդելիության համակարգի վիճակը: Պարզվել է, որ նորածինների հեմոստազը, այսինքն՝ արյան հեղուկ վիճակի պահպանումը եւ անոթների պատերի վնասման դեպքում արյունահոսության դադարեցումը, զգալիորեն տարբերվում է մեծահասակների հեմոստազից:
Նորածինների մոտ մեծ է թրոմբոզի առաջացման վտանգը, նաեւ նկատվում է թրոմբոցիտների ակտիվանալու ցածր ունակություն: Ընդ որում՝ դիտարկված փոփոխությունները ավելի արտահայտված են եղել անհաս նորածինների շրջանում:
Գիտնականները նշում են, որ նորածինների հեմոստազը կյանքի առաջին օրերին գտնվում է սեփական հաշվեկշռի մեջ, որն արմատապես տարբերվում է մեծահասակների հաշվեկշռից. այն ավելի «փխրուն» է: Ցանկացած բարդություն, այդ թվում՝ անհաս վիճակը, այս հաշվեկշռի խախտում է առաջացնում եւ որպես հետեւանք՝ մեծ հաճախականությամբ թրոմբոզներ ու արյունահոսություն:
Գիտնականները շարունակում են իրենց հետազոտությունները եւ պատրաստվում են հետեւել էքստրեմալ անհաս նորածիններին: Դրանից բացի, մասնագետները փորձում են հասկանալ մեծահասակների եւ նորածինների հեմոստազի միջեւ այդքան մեծ տարբերությունը:
Մասնագետները հույս ունեն, որ աշխատանքի վերջնարդյունքը կլինի նորածինների սքրինինգային հետազոտության ուղեցույցը հեմոստազի համակարգի աշխատանքում քողարկված խախտումների հայտնաբերման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր