• Latest news

Կոսմետոլոգներն իրավունք չունեն փոխարինող հորմոնալ թերապիա նշանակել. փորձագետ

29 սեպտեմբերի, 2018  16:06

Կոսմետոլոգներն իրավունք չունեն նշանակել փոխարինող հորմոնալ թերապիա։ Այս մասին նշել է «Աստղիկ» ԲԿ կանանց խորհրդատվության ծառայության ղեկավար Իննա Պերսոյանը սեպտեմբերի 29-ին կայացած «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես»-ում «Դաշտանադադարային հորմոնային թերապիայի նշանակման սկզբունքները հայ կանանց շրջանում» զեկույցի ներկայացման ժամանակ։

Պերսոյանը տեղեկացրել է, որ կոսմետոլոգը կարող է ցանկություն հայտնել փոխարինող հորմոնալ թերապիա նշանակել հաճախորդի կնճիռները հարթեցնելու համար։ Սակայն, ինչպես նշվեց, կոսմետոլոգներն իրավունք չունեն նշանակել փոխարինող հորմոնալ թերապիա։

Փորձագետի խոսքով՝ այսօր փոխարինող հորմոնալ թերապիան կոնկրետության նպատակով ընդունված է անվանել դաշտանադադարի հորմոնալ թերապիա։ Համաձայն հետազոտության՝ եվրոպական երկրներում դաշտանադադարի հորմոնալ թերապիա անցնում են կանանց 34 տոկոսը, ՌԴ–ում՝ 0.2 տոկոսը։

«Հայաստանում դաշտանադադարի հորմոնալ թերապիան հազվադեպ են նշանակում եւ դրա համար կան պատճառներ։ Դա, մասնավորապես, բժիշկների մոտ գիտելիքների բացակայությունն է, հորմոնաֆոբիան է բժիշկների ու պացիենտների շրջանում, պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը, որը բարդ է պացիենտների համար ֆինանսական տեսանկյունից»,–հայտնել է Պերսոյանը։

Դաշտանադադարի հորմոնալ թերապիայի նշանակման ցուցումների թվում է վաղ եւ ժամանակից շուտ դաշտանադադարը, վեգետատիվ-անոթային եւ հոգեկան–էմոցիոնալ ախտանիշները։ Հորմոնալ թերապիայի այս տեսակը նվազեցնում է աթերոսկլերոզի, օստեոպորոզի զարգացման վտանգը, բարձրացնում է կանանց կյանքի որակը։

Սրանից բացի, Պերսոյանը հայտնեց, որ դաշտանադադարի հորմոնալ թերապիայի նշանակումից առաջ անհրաժեշտ է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, իսկ կինը պետք է տեղեկացված լինի դաշտանադադարի հորմոնալ թերապիայի բոլոր վտանգների ու առավելությունների մասին. «Եթե կինը ցանկանում է, որ իրեն նշանակեն դաշտանադադարի հորմոնալ թերապիա, ապա առաջին հերթին պետք է հրաժարվի ծխելուց»,–ընդգծեց փորձագետը։

Հավելելնք, որ  «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը» կազմակերպել է Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել