• Latest news

2-րդ տիպի դիաբետով հիվանդները պետք է իրենց սնունդին խստորեն հետեւեն. գիտնականներ

2 հոկտեմբերի, 2018  23:45

2-րդ տիպի դիաբետով հիվանդները պետք է իրենց սնունդին խստորեն հետեւեն եւ իրենց տվյալ ախտորոշումը կատարելուց հետո անմիջապես ազատվեն ավելորդ կիլոգրամներից: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նման խորհուրդ են տվել Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները:

Մասնագետները հիմք են ընդունում հետազոտության արդյունքները, որին մասնակցել է 2-րդ տիպի դիաբետով 298 մարդ: 20-65 տարեկան կամավորների առաջին խումբը հետեւել է խիստ սննդակարգի՝ 3-5 ամիս օրական օգտագործելով 825-853 կալորիա: Նրանք այնուհետեւ հետեւել են առողջ սննդակարգի:

Մեկ տարի հետո պարզվել է, որ նրանցից 46 տոկոսի մոտ ռեմիսիա է գրանցվել, մինչդեռ երկրորդ խմբի կամավորները, որոնք խիստ սննդակարգերի չեն հետեւել, այս ցուցանիշը կազմել է ընդամենը 4 տոկոս:

Հետազոտողները  եւս մեկ փորձարկում են անցկացրել 58 հիվանդների մասնակցությամբ, որոնցից միայն 40-ն է եղել ռեմիսիայի փուլում: Բուժման ընթացքում բոլոր կամավորները ավելորդ քաշից ազատվել են, նվազել է նաեւ լյարդում ու ենթաստամոքսային գեղձում ճարպի քանակությունը: Նվազմամբ անձանց մոտ մասնագետները հայտնաբերել են ինսուլին արտադրող բետա բջիջների աշխատանքի բարելավում: Նրանք իրենց ֆունկցիաներն ամբողջ ծավալով վերականգնել են ավելորդ կիլոգրամներից ազատվելուց հետո:

Փորձագետները պարզել են, որ առողջացած հիվանդները 2-րդ տիպի դիաբետ ախտորոշումից հետո միջինը 2,7 տարի անց խիստ սննդակարգի են հետեւել, իսկ նրանք, ովքեր չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը՝ 3,8 տարի:

Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ հիվանդությունը որքան երկար է տեւել, այնքան փոքր էր նվազման հավանականությունը: Երեք տարի հետո բետա բջիջները կորցնում են ինքնավերականգնման ունակությունը, եւ դիաբետը մտնում է քրոնիկական փուլ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել