• Latest news

Օրական գինու մեկ բաժակը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը

9 հոկտեմբերի, 2018  22:01

«Alcoholism: Clinical & Experimental Research»-ը հաղորդում է, որ հետազոտության ընթացքում վերլուծել են 18-ից 85 տարեկան ավելի քան 400 հազար մարդկանց տվյալները:

Պարզվել է, որ շաբաթական 4 կամ 1 անգամից ավել ալկոհոլի 1-2 ստանդարտ չափաբաժնի օգտագործումը (ինչը չի գերազանցում ընթացիկ բժշկական ցուցումները) 20 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը՝ ի տարբերություն շաբաթական 3 կամ ավելի քիչ անգամ նույն չափաքանակի օգտագործման:

Հետազոտողները գնահատել են նաեւ սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման վտանգը: Մի կողմից որոշ դեպքերում ալկոհոլի օգտագործումը իսկապես կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, սակայն մյուս կողմից, ալկոհոլի ամենօրյա օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Ըստ գիտնականների, եթե ընտանեկան անամնեզում հանդիպել են քաղցկեղի դեպքեր, ապա ավելի լավ է խուսափել ալկոհոլի օգտագործումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել