• Latest news

Հրդեհի ժամանակ մարմնի 95 տոկոսի այրվածքներ ստացած 18-ամյա պատանին ինքդ քեզ հավատալու եւ կյանքը սիրելու կոչ է անում (ֆոտո)

11 հոկտեմբերի, 2018  14:46

Միլինգթոնից (ԱՄՆ) 18-ամյա Ջոնի Քուինը, որը մարմնի 95 տոկոսի այրվածքներ էր ստացել հրդեհի ժամանակ, ինքդ քեզ հավատալու եւ կյանքը սիրելու կոչ է անում:

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Ջոնին տակավին 4 տարեկան էր, հայտնում է The Daily Mail-ը: Շունը ցատկել է վառվող մոմի վրայով, ինչը դարձել է խորդանոցում հրդեհի բռնկման պատճառը, որտեղ երեխան խաղում էր: Ջոնին անցած տարիներին ենթարկվել է 80-ից ավելի վերականգնողական վիրահատությունների եւ նույնիսկ պայքարել է անորեքսիայի դեմ: Պատանին խոստովանում է, որ իր համար դժվար էր սեփական արտաքինի հետ հաշտվել, հատկապես 10-11 տարեկանում:

 

Ջոնին երկար ժամանակ իրեն «հրեշ» էր համարում, իսկ իր հանդեպ ատելությունն արդյունքում դրսեւորվել է անորեքսիայի ձեւով: Այդ շրջանում նա վախենում էր, որ ընկերներ չի ունենա, սակայն նրա ընտանիքը օգնել է ինքն իր նկատմամբ հավատ ձեռք բերել:

Հիմա Ջոնին քոլեջ է հաճախում, աշխատում է ակտիվ կյանք վարել եւ համագործակցում է «Քաջ դեմքեր» (Courageous Faces) հիմնադրամի հետ:

Հիմնադրամը ստեղծվել է ֆիզիկական եւ հոգեկան սահմանափակումներով մարդկանց մասին իրազեկվածությունը մեծացնելու համար, ինչպես նաեւ հավասար հնարավորությունների ապահովմանը նպաստելու համար: Պատանին խոստովանում է, որ այս հիմնադրամն իրեն օգնել է հավատալ, որ երազանքները կարող են իրականություն դառնալ:

Ջոնին նշում է՝ այլեւս թույլ չի տա, որ ստեղծված վիճակն իր կյանքը կառավարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել