• Latest news

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է

12 հոկտեմբերի, 2018  13:07

Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային:

Առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ` 2008-ից այս օրը հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը:

Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց տարբեր տարիքային խմբերի շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5 %-ի:

Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը, գովազդը, հովհանավորչությունը և այլն:

Օրենքի նախագիծը համահունչ է ԱՀԿ Շրջանակային կոնվեցիայի պահանջներին: Այս պահին օրենքի նախագիծը շրջանառվում է շահագրգիռ կազմակերպություններում և քննարկվում է մասնագիտական և հասարակական կազմակերպությունների շրջանակներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել