• Latest news

Արսեն Թորոսյան. Եթե որեւէ մեկը չի կարողանում ծխելը թողնել, ապա մենք նրան կօգնենք

18 հոկտեմբերի, 2018  14:06

Հակածխախոտային օրենքի նպատակը ոչ թե  քաղաքացիներին տուգանելն է, այլ քաղցկեղից եւ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը նվազեցնելը: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Հասարակական վայրերում ծխելու համար բարձր տուգանքների մասին խոսելիս Թորոսյանը նշեց, որ տուգանքները ինքնանպատակ չեն, այլ միայն նախազգուշական դեր ունեն: Ինչպես նշվեց, ծխելը սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման վտանգի հիմնական գործոնն է: Հենց սիրտ-անոթային հիվանդությունները եւ չարորակ նորագոյացություններն են առաջին տեղերը զբաղեցնում երկրի բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում:

«Եթե մենք ցանկանում ենք գրանցել այդ հիվանդություններից մահացության ցածր մակարդակ, ապա պետք է պայքարենք հիմնական գործոնի դեմ, որն ազդում է դրանց զարգացման վրա»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ մշակվել են նաեւ հակածխախոտային օրենքի դրույթների կատարման վերահսկողության մեխանիզմները:

«Բոլորը՝ փոքրից մեծ պետք է հասկանան, որ այս մկիջոցառումներն առաջին հերթին ուղղված են առողջության պահպանմանը: Եթե որեւէ մեկը չի կարողանում ծխելը թողնել, ապա մենք նրան կօգնենք»,- նշեց Թորոսյանը:  

«Ես հակածխախոտային օրենքին հատուկ դիմակայություն չեմ տեսնում: Պարզապես բազմաթիվ հարցեր կան, որոնց մենք պատասխանում ենք: Հույս ունեմ, որ հակածխախոտային օրենքը խորհրդարանը կընդունի համերաշխության մթնոլորտում»,- ամփոփեց նախարարի պաշտոնակատարը:

Հավելենք, որ օրինագծի համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 50 հազար դրամ: Դրանից բացի, կտուգանվի նաեւ հաստատության ղեկավարը, որի տարածքում ծխում են:

Նոր օրենքում նաեւ նախատեսվում է տուգանքը մեծացնել ծխախոտային արտադրանքի գովազդի համար: Եթե նախկինում այն կազմում էր 500 հազար դրամ, ապա հիմա 800 հազար դրամ:

Նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր փակ հաստատություններում եւ հասարակական վայրերում: Ավելի ուշ՝ 2022 թվականին ուժի մեջ կմտնի նաեւ կիսափակ հաստատություններում ծխելու արգելքը (որտեղ կա գոնե մեկ պատ եւ տանիք):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել