Էլեկտրոնային սիգարետները խոչընդոտում են վերքերի ապաքինմանը. Հիվանդներին խորհուրդ են տալիս վիրահատությունից առաջ ծխելը թողնել

19 հոկտեմբերի, 2018  23:45

Գիտնականները նոր ապացույց են գտել, որ էլեկտրոնային սիգարետներ ծխելը առողջությունը վնասում է: Նոր հետազոտություններով պարզվել է, որ էլեկտրոնային սիգարետները խոչընդոտում են վերքերի ապաքինմանը, հայտնում է The Daily Mail-ը: Դրա հետ կապված վիրաբույժներին խորհուրդ է տրվում հիվանդներին իրազեկել, որ նրանք պետք է ծխելը թողնեն վիրահատությունից 2 ամիս առաջ՝ բարդությունների զարգացումից խուսափելու համար: 

Նախկինում հիվանդներին հրահանգվում էր սովորական ծխախոտ ծխելը թողնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ նիկոտինը բացասաբար է ազդում արյան շրջանառության վրա եւ մեծացնում հետվիրահատական բարդությունների զարգացման հավանականությունը: Պարզվել է, որ էլեկտրոնային սիգարետները համանման արդյունք ունեն եւ խոչընդոտում են հյուսվածքների վերականգնմանը:

Ամերիկացի գիտնականները վիրաբույժներին կոչ են անում հիվանդներին նախօրոք հայտնել հնարավոր վտանգների մասին: Այսպես՝ բժիշկ Ջեֆրի Շպիգելը, որը Բոստոնի բժշկական կենտրոնի դիմային պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է, նշում է, որ էլեկտրոնային սիգարետներն ավանդական ծխախոտին ամենեւին անվտանգ այլընտրանք չեն եւ բացասաբար են ազդում վերքերի ժամանակին ապաքինման վրա:

Գիտնականների եզրահանգումները հաստատվել են կրծողների վրա կատարված փորձերի ժամանակ:

Ստացած արդյունքների հետ կապված՝ բժիշկները դրական են գնահատում ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) էլեկտրոնային սիգարետների անվտանգության վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու պատրաստակամությունը:

Մասնագետներին հատկապես մտահոգում է այն փաստը, որ վեյփերը մեծ ճանաչում են ձեռք բերում երիտասարդների շրջանում, չնայած էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հեղուկում քաղցկեղ առաջացնող նյութեր են պարունակվում (օրինակ՝ ֆորմալդեհիդ): Դրանից բացի, ինքը vaping pen սարքը կարող է ծանր մետաղներ արտադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի