• Latest news

5 հետաքրքիր փաստ հղիության մասին

10 նոյեմբերի, 2018  10:51

Կնոջ օրգանիզմը հղիության ժամանակ մի շարք փոփոխությունների է ենթարկվում, որոնց մասին շատերը՝ նույնիսկ իրենք՝ կանայք գլխի չեն ընկնում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հղիության մասին․

1. Հոտառությունն ուժեղանում է

Հղիության ժամանակ՝ սովորաբար առաջին երեք ամսիների ավարտին կանանց մեծամասնության մոտ հոտառությունը մի քանի անգամ ուժեղանում է։ Համարվում է, որ բնությունն այդպես փորձում է պաշտպանել հղի կնոջը այնպիսի մթերքներից, որոնք կարող են վտանգավոր լինել կնոջ եւ երեխայի համար։ Այդպիսով, հղի կնոջ մոտ շանսերն ավելի մեծ են հոտից հասկանալու համար, որ մթերքը փչացել է կամ անորակ է, քան մյուս մարդկանց մոտ է։

2. Ոտքերը ուռում են

Շատ կանանց մոտ հղիության ժամանակ փոխվում են ոտնաթաթերը՝ քաշի փոփոխության եւ այտուցների պատճառով ոտնաթաթը ուռում է, բայց երբեմն էլ երկարում է։ Հաճախ են հղի կանայք ստիպված լինում գնել 1-2 չափսով ավելի մեծ կոշիկ, քան նախկինում՝ մինչ հղիությունն էր։

3. Արգանդը մեծանում է

Կնոջ արգանդը հղիության ժամանակ մեծանում է գրեթե 500 անգամ։ Իր սովորական չափսին նա վերադառնում է միայն ծննդաբերությունից 6-8 շաբաթ անց։

4. Նյութափոխանակությունը դանդաղում է

Հղիության ժամանակ կնոջ նյութափոխանակությունը դանդաղում է, միեւնույն ժամանակ նրանից պահանջվում է սննդակարգն ավելացնել օրական 3 կկալով, որ կերակրի իրեն ու երեխային։

5. Մազերը փոխվում են

Կանանց մի մասի մոտ հղիության ժամանակ մազերը դառնում են ավելի խիտ ու փայլուն։ Մյուսները, ճիշտ է, բողոքում են մազաթափությունից եւ անսովոր անփայությունից։ Երկու դեպքում էլ մեղավոր են հորմոնները, հաճախ էլ՝ սնունդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել