• Latest news

19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց

16 նոյեմբերի, 2018  21:03

Նիդերլանդներից 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց: Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում:

Տղան, ում անունը, էթիկական նկատառումներից ելնելով, չի նշվում, տառապում էր թմրանյութերի կախվածությունից եւ վերականգնողական կենտրոնում բուժվում էր: Ցանկանալով առանց թմրանյութերի հաճույք ստանալ, երիտասարդը գլուխը փաթաթել է սրբիչով եւ դրա վրա դեզոդորանտ փչել, որպեսզի գոլորշիները շնչի: Սակայն սպասելի հաճույքի փոխարեն տղայի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել եւ նա դադարել է շնչել:

Բժիշկները դեֆիբրիլյացիայի 6 փուլ են իրականացրել, հետո ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում հիվանդին արհեստական կոմայի մեջ են գցել: Սակայն տղային չի հաջողվել փրկել եւ որոշ ժամանակ անց ստիպված են եղել նրանց անջատել արհեստական կենսապահովման սարքից:

Շատերին հայտնի է, որ դեզոդորանտներում գտնվող ցնդող նյութերի եւ լուծիչների հոտը շնչելը կարող է սրտի կանգ առաջացնել եւ մահվան հանգեցնել: Միայն ԱՄՆ-ում տարեկան դրանից մահանում է 125 մարդ: Սակայն որոշ մարդիկ, որոնք թմրանյութերից կախվածություն ունեն, երբեմն միեւնույն է հաճույք ստանալու համար դիմում են այդ մեթոդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել